Զաքիր Հասանովը Ղրղզստանի պաշտպանության նախարարին դժգոհել է Հայաստանից

Լուրեր

06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
Բոլորը

Ղրղզստանի պաշտպանության նախարար  գեներալ-լեյտենանտ Բաքթիբեկ Բեկբոլոտովի գլխավորած պատվիրակությունը նախօրեին ժամանել է Բաքու։ Բեկբոլոտովի հետ հանդիպել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ Հասանովը հանդիպման ընթացքում ներկայացրել է բանակում կատարվող բարեփոխումների ընթացքը, Հայաստանի հետ սահմանին ու Արցախում տիրող իրավիճակը, միաժամանակ, բողոքել Հայաստանից։

Մասնավորապես, նա հայտարարել է, թե Հայաստանը «ճիշտ հետևություններ չի անում ադրբեջանական բանակի գործողություններից և, հակառակ եռակողմ հայտարարության դրույթներին, իբր, «իր Զինված ուժերի մնացորդները պահում է Ադրբեջանի տարածքում» և լուրջ խոչընդոտներ ստեղծում տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման համար»։ Այնուհետև Հասանովը սպառնացել է, թե «ադրբեջանական բանակն ամեն պահի կարող է կանխել ցանկացած սպառնալիք»։

Հանդիպմանը քննարկվել են նաև Ադրբեջանի և Ղրղզստանի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հավելենք, որ Հայաստանի հետ միասին Ղրղզստանը ՀԱՊԿ անդամ պետություն է։

Էմմա Չոբանյան