ԱՄՆ վարչակազմը հաստատել է թոշակի անցած դիվանագետների և Լավրովի միջև գաղտնի բանակցությունների մասին տեղեկությունները

Լուրեր

16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
Բոլորը

Հինգշաբթի ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները հաստատել են NBC-ի տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության մի քանի վետերաններ վերջին ամիսներին փորձում են Ռուսաստանի հետ բանակցությունների ոչ պաշտոնական, այլընտրանքային ուղի։  Նրանք ապրիլին Նյու Յորքում հանդիպել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Սպիտակ տունը, ըստ NBC-ի, գիտեր այդ շփումների մասին, սակայն չի նախաձեռնել կամ  արտոնել դրանք: ԱՄՆ նախագահի աշխատակազմի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին է խոսել այս մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Բայց ես կցանկանայի ընդգծել, որ մենք չենք խրախուսել այդ բանակցությունները, չենք նախաձեռնել դրանք և ոչ մի ձևով չենք աջակցել»,- հավելել է Քիրբին։
Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը Reuters-ի հարցին նմանատիպ պատասխան է տվել. «Բայդենի վարչակազմը չի արտոնել այդ քննարկումները»։
Ե՛վ Քիրբին, և՛ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հիշեցրել են նախագահ Ջո Բայդենի հռչակած սկզբունքը՝ առանց Ուկրաինայի մասնակցության ոչ մի բանակցություն Ուկրաինայի մասին. «nothing about Ukraine without Ukraine»:

Պետքարտուղարության մամուլի ծառայությունը հավելել է, որ ԱՄՆ-ը կշարունակի զենքով օգնել Ուկրաինային, որպեսզի  Կիևը կարողանա  ուժի դիրքերից խոսել Ռուսաստանի հետ ապագա խաղաղ բանակցություններում։