Իրաքում առևանգել են իսրայելցի հայտնի լրագրողի, որը բացահայտում էր 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների ներգրավումը

Լուրեր

15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
Բոլորը

Մի քանի ամիս առաջ Իրաքում անհետացած Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի Էլիզաբեթ Ցուրկովը պատանդ է վերցվել շիաների «Քաթայիբ Հըզբոլլահ» խմբավորման կողմից։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Էլիզաբեթ Ցուրկովը դեռ ողջ է, մենք կարծում ենք, որ նրա ճակատագրի և անվտանգության պատասխանատվությունը կրում է Իրաքը»,- ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելի համապատասխան մարմինները զբաղվում են խնդրով։

Նշվում է, որ Ցուրկովը գիտնական է, որը մեկնել է Իրաք սեփական նախաձեռնությամբ՝ դոկտորական ատենախոսություն գրելու և ԱՄՆ Փրինսթոնի համալսարանի համար հետազոտություններ կատարելու նպատակով։ Քանի որ Իսրայելի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Իրաք, նա օգտագործել է իր ռուսական անձնագիրը։

Հավելենք, որ Ցուրկովը նաև լրագրող է, Մերձավոր Արևելքի ուսումնասիրություններով հայտնի հետազոտող։ Նա առաջիններից էր, որն Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ ու դրա ընթացքում բացահայտում և լուսաբանում էր, թե ինչպես է Թուրքիան սիրիացի վարձկաններին տեղափոխում Ադրբեջան՝ ԼՂ-ի դեմ ագրեսիային մասնակցելու համար։ Նա նման բովանդակությամբ մի շարք հրապարակումներ ունի։

Իսրայելցի անանուն դիվանագետն էլ Jerusalem Post-ին հայտնել է, որ Ցուրկովն անհետ կորել է մարտից: Թվիթերում նրա վերջին գրառումն արված է մարտի 21-ին:

Էմմա Չոբանյան