«Վագները» կարող է օգտագործվել Բելառուսի պաշտպանության համար․ Լուկաշենկո

Լուրեր

15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
Բոլորը

Եթե «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը տեղակայվի Բելառուսում, այն կարող է օգտագործվել երկրի պաշտպանության համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Նրանք կլինեն Բելառուսում, թե՝ ոչ, և ինչ քանակով, կհասկանանք մոտ ժամանակներում։ Մենք անպայման կտեղեկացնենք այդ ստորաբաժանումների հետ մեր հետագա փոխգործակցության մասին։ Ինձ բացարձակ չի հուզում և չի անհանգստացնում, որ մեզ մոտ կտեղակայվեն որոշակի թվով մարտիկներ»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Նա ընդգծել է, որ եթե դա տեղի ունենա, ապա «որոշակի պայմաններով»։

«Գլխավոր պայմանն այն է, որ եթե մեզ անհրաժեշտ լինի այդ ստորաբաժանումն օգտագործել պետության պաշտպանության համար (եթե նրանք այստեղ լինեն), այն անմիջապես կակտիվանա ցանկացած ուղղությամբ»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Տաթև Ֆռանգյան