Meta-ն գործարկել է Twitter-ի մրցակից նոր հարթակը

Լուրեր

25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
Բոլորը

Ամերիկյան Meta ընկերությունը, որին պատկանում են Facebook և Instaram սոցիալական ցանցերը, հուլիսի 6-ին պաշտոնապես թողարկել է Threads անվանումով միկրոբլոգային ծառայությունը, որը կարող է դառնալ Իլոն Մասկին պատկանող Twitter-ի հիմնական մրցակիցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Եկեք դա անենք: Բարի գալուստ Threads»,- նոր հարթակում առաջին գրառումն է արել Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը։

Նա նշել է, որ գործարկումից հետո առաջին երկու ժամվա ընթացքում հավելվածում արդեն գրանցվել է երկու միլիոն օգտատեր։

Twitter-ի նման հարթակը թույլ է տալիս կարճ տեքստային հաղորդագրություններ հրապարակել, որոնք կարելի է հավանել, մեկնաբանել կամ կիսվել, միաժամանակ, ուղիղ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն այն չունի։ Հավելվածը հիմնված է Instagram-ի բազայի վրա, որտեղից կարելի է փոխանցել անձնական տվյալներ և բաժանորդների։ Գրառումները կարող են լինել մինչև 500 նիշ և պարունակել հղումներ, լուսանկարներ և տեսանյութեր մինչև հինգ րոպե տևողությամբ։ Հավելվածը հասանելի է Apple App Store-ում և Google Play Store-ում՝ աշխարհի ավելի քան 100 երկրներում։

Meta-ն հայտարարել է Threads-ի մեկնարկի մասին Twitter-ի օգտատերերի լայնածավալ վրդովմունքի ֆոնին՝ հրապարակումների դիտումների սահմանափակումների պատճառով։ Մասկը սահմանափակումների անհրաժեշտությունը պարզաբանել է «տվյալների հավաքագրման և մանիպուլյացիայի չափազանց բարձր մակարդակով» ու վստահեցրել, որ դա ժամանակավոր բնույթ է կրում։

Էմմա Չոբանյան