Ռուսական ինքնաթիռները Սիրիայում հետապնդել են ամերիկյան ԱԹՍ-ները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Սիրիայի երկնքում ռուսական կործանիչները հուլիսի 5-ին վտանգավոր հեռավորությամբ անցել են ամերիկյան ԱԹՍ-ների կողքով, ինչի հետևանքով դրանք շեղվել են երթուղուց։ Այս մասին հայտնել են  ԱՄՆ ռազմաօդային ուժերը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ռուսական ՍՈՒ-35-ը մոտենում ամերիկյան MQ-9 Reaper-ին։ Այնուհետև նկատվում են մի քանի պարաշյուտային ազդանշանային հրթիռներ, որոնք շարժվում են անօդաչուի թռիչքի ճանապարհով։

«Մինչ ԱՄՆ երեք MQ-9 անօդաչու թռչող սարքերը առաքելություն էին իրականացնում «Իսլամական պետության» դեմ, ռուսական երեք կործանիչներ սկսեցին հետապնդել նրանց»,-ասվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ-լեյտենանտ Ալեքսուս Գրիկևիչի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ ռուսական ինքնաթիռները  մի քանի ազդանշանային հրթիռներ են նետել անօդաչուների մոտ, իսկ «ռուս օդաչուներից մեկն իր ինքնաթիռը տեղավորել է MQ-9-ի դիմաց և միացրել ֆորսաժային խցիկը՝ այդպիսով նվազեցնելով ԱԹՍ-ն անվտանգ կառավարելու՝ օպերատորի հնարավորությունը»։

Ամերիկացի գեներալը ռուսական կործանիչների մանևրն անվանել է «վտանգավոր ու ոչ պրոֆեսիոնալ»՝ կոչ անելով «դադարեցնել այդ անխոհեմ պահվածքը»։