Խոցված Boeing. Իրանի դեմ հայց է ներկայացվել Արդարադատության միջազգային դատարան

Լուրեր

14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:47
Սնդիկի անթույլատրելի պարունակություն՝ խմելու ջրում․ Ծավի բնակիչներին հորդորում են զերծ մնալ այն օգտագործելուց
14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Շվեդիան և Կանադան համատեղ դիմում են ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Իրանի դեմ գործ հարուցելու համար։ Այս մասին ասվում է դատարանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Դիմումը ներկայացվել է հունվարի 8-ին Թեհրանի մոտակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման կապակցությամբ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ինքնաթիռում եղել է 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ, ոչ ոքի չի հաջողվել փրկվել։ Մահացածների ցուցակում եղել են Իրանի 82, Կանադայի 63, Ուկրաինայի 11 և Շվեդիայի 10 քաղաքացիներ, ինչպես նաև մի քանի ուղևորներ այլ պետություններից (այդ թվում՝ Գերմանիայի 3 քաղաքացի):

Դիմումի մեջ նշվում է, որ Իրանը «չի կարողացել իրականացնել լիարժեք, թափանցիկ և անաչառ նախաքննություն և դատավարություն՝ միջազգային չափանիշներին համապատասխան», ինչպես նաև «չի ձեռնարկել բոլոր գործնական քայլերը՝ կանխելու Մոնրեալի կոնվենցիայի 1-ին հոդվածում նկարագրված անօրինական և դիտավորյալ հանցագործության կատարումը»:

2022 թվականի հունվարի 6-ին Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի և Ուկրաինայի կառավարությունների ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որում ասվում էր, որ իրենք հրաժարվում են Իրանին 2020 թվականին խոցված ուկրաինական Boeing-ի համար փոխհատուցման վճարման շուրջ Իրանի հետ բանակցություններում ներգրավելու փորձերից և կփորձեն լուծել այս հարցը միջազգային իրավունքին համապատասխան։

Տաթև Ֆռանգյան