Պատժամիջոցների պատճառով ՌԴ-ում սպառվում են Ան-2 ինքնաթիռների պահեստամասերը․ թռիչքները կարող են դադարեցվել

Լուրեր

25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
Բոլորը

Ռուսական ավիաընկերությունները, որոնք շահագործում են Ան-2 ինքնաթիռները, բախվում են պահեստամասերի պակասի խնդրի։ Այս մասին գրում է РБК-ն, որին վկայակոչում է Meduza-ն։

Նշվում է, որ նախքան Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումը և դրան հետևած պատժամիջոցները պահեստամասերը մատակարարվում էին Եվրոպայից։

Պահեստամասերի պակասը, ինչպես հայտնի է դարձել լրատվամիջոցին, քննարկվել է հունիսի վերջին տեղի ունեցած Պետխորհրդի «Օդային փոխադրումների և տարածաշրջանային օդանավակայանների զարգացում» հանձնաժողովի աշխատանքային խմբի նիստում։ Դրա ընթացքում Մոսկվայի ավիացիոն վերանորոգման գործարանի գլխավոր տնօրեն Պավել Նենաստևը հայտարարել է Ռուսաստանում այդ ինքնաթիռների համար շուրջ 60 բաղադրիչ արտադրելու անհրաժեշտության մասին։ Նա լրատվամիջոցին ասել է, որ եթե քայլեր չձեռնարկվեն, գործարանները «կարող են պարզապես դադարել ծառայություններ մատուցել», ինչը սպառնում է նաև թռիչքների դադարեցմանը։

Նախատեսվում է, որ Ան-2-ը, որի զանգվածային արտադրությունը սկսվել է 1949 թվականին, փոխարինվելու է «Բայկալ» ինքնաթիռով, որը մշակում է Ուրալի քաղաքացիական ավիացիոն գործարանը։

Եթե հնարավոր լինի ինքնաթիռների համար պահեստամասերի արտադրություն հիմնել, ապա, ըստ լրատվամիջոցի, դրանք հնարավոր կլինի շահագործել առանց խնդիրների ևս 10-15 տարի։

Էմմա Չոբանյան