ՌԴ-ն և Ուկրաինան միմյանց մեղադրում են Զապորոժիեի ԱԷԿ-ում դիվերսիա նախապատրաստելու մեջ

Լուրեր

25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
Բոլորը

Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ իրավիճակը կրկին սրվել է։ Նախօրեին Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրել են Ռուսաստանի կողմից վերահսկվող կայանի վրա հարձակում ծրագրելու մեջ, գրում է Euronews-ը։

Ավելի վաղ Ուկրաինայի Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտնել էր, որ Ռուսաստանը կրճատում է իր ներկայությունը Զապորոժիեի ԱԷԿ-ում։ Ըստ գերատեսչության՝ Ռոսատոմի մի քանի ներկայացուցիչներ արդեն հեռացել են, ատոմակայանում մնացած ուկրաինացի աշխատակիցներին էլ հրահանգել են տարհանվել, ցանկալի է՝ Ղրիմ։

Իր վերջին ուղերձում նախագահ Վլադիմիր Զելենսկին, հղում անելով հետախուզական տվյալներին, ասել է, որ ռուս զինվորականները Զապորոժիեի ատոմակայանի մի քանի էներգաբլոկների տանիքին պայթուցիկի նմանվող իրեր են տեղադրել։ Մոտակա Զապորոժիե քաղաքում անցկացվում են դասընթացներ, որոնց նպատակն է մարդկանց սովորեցնել՝ ինչ անել միջուկային աղետի դեպքում։ Մի խումբ լրագրողներ մասնակցել են դասընթացին, որտեղ նրանց ցույց են տվել, թե ինչպես հավաքել շտապ օգնության ճամպրուկ և ինչպես պատրաստել դեմքի ինքնաշեն դիմակ։

Ըստ իշխանությունների՝ Ուկրաինայի հարավում ժամանակավորապես օկուպացված տարածքների բնակիչներն առանձնակի վտանգի տակ են։

Մինչ այդ, ուկրաինացի զինվորականները հրապարակել են «Գրադ» հրթիռային կայանի կիրառման կադրերը։

Նշվում է, որ Կիևը հավակնում է տարածքային նվաճումների, սակայն արևմտյան դաշնակիցներն ասում են, որ լիարժեք հակահարձակումը դեռ առջևում է։ Պատճառներից մեկը ռուսական ականներն են, որոնք դանդաղեցնում են ուկրաինական զորքերի առաջխաղացումը։