Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Հորդանան գետի արևմտյան ափին օպերացիայի ավարտի մասին

Լուրեր

16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենինում գործողության ավարտի մասին։ Զինվորականները հայտնել են, որ առգրավել են մեծ քանակությամբ զենք, ռումբեր պատրաստելու նյութեր և կանխիկ գումարի պահոցներ: Զենքեր են հայտնաբերվել ինչպես զինյալների թաքստոցներում, այնպես էլ քաղաքացիական բնակավայրերում, այդ թվում՝ մզկիթի տակ։ Մարտերի ժամանակ սպանվել է իսրայելցի սերժանտ, գրում է Euronews-ը։

Իսրայելը պնդում է, որ Ջենինը վերջերս դե ֆակտո բազա էր դարձել ահաբեկիչների համար, որոնք հարձակումներ են իրականացնում իսրայելցիների վրա և հրթիռային հարվածներ հասցնում Իսրայելի տարածքին։

Իսրայելական զորքերի դուրսբերման ժամանակ Գազայի հատվածից գրոհայինները հինգ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, ՀՕՊ ուժերը բոլորը որսացել են։

Պաղեստինցի բժիշկների տվյալներով՝ հարձակման ընթացքում զոհվել է 13 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Միջազգային մարդասիրական կազմակերպությունները նշում են, որ օպերացիայի տարածք շտապօգնության մեքենաների հասանելիությունը սահմանափակ է եղել։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի փակ խորհրդակցություններ կանցկացնի Ջենինում տիրող իրավիճակի շուրջ։

Հավելենք, որ ՄԱԿ-ը դատապարտել է իսրայելական գործողության մասշտաբները։ Կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքի խոսքով՝ բռնությունը միայն ավելի շատ բռնություն է ծնում:

Տաթև Ֆռանգյան