Հուլիսի 3-ը դարձել է ամենաշոգ օրը մոլորակի դիտարկումների պատմության մեջ

Լուրեր

25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
Բոլորը

2023 թվականի հուլիսի 3-ը, ըստ օդերևութաբանների, դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ օրն է եղել. այդ օրը ամբողջ մոլորակի միջին ջերմաստիճանը գերազանցել է յոթ տարի առաջ սահմանված ռեկորդը, գրում է BBC-ի ռուսական ծառայւթյունը:

ԱՄՆ կառավարական «Շրջակա միջավայրի կանխատեսումների ազգային կենտրոններ» գործակալության գիտնականները հայտարարել են, որ հուլիսի 3-ին գլոբալ միջին ջերմաստիճանը հասել է 17,01 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի։ Նախորդ ռեկորդը, որը գրանցվել էր 2016 թվականի օգոստոսին, եղել է 16,92 աստիճան:

Գիտնականները պարզաբանում են, որ հուլիսի 3-ն ամենաշոգ օրն է եղել 1979 թվականից ի վեր, երբ սկսվել է եղանակի մոնիթորինգը։ Նրանք, սակայն, վստահ են, որ դա ռեկորդ է 19-րդ դարի վերջից սկսած պարբերական գիտական դիտարկումների ամբողջ պատմության մեջ։

Այս տարվա հունիսը, ըստ օդերևութաբանների, մոլորակի ամենատաք հունիսն էր դիտարկումների պատմության մեջ։

Գիտնականները կարծում են, որ ջերմոցային գազերի արտանետումների հետևանքով կլիմայի ընդհանուր փոփոխության համադրությունը և Էլ Նինյո բնական երևույթի սկիզբը նպաստում են ջերմային նոր ռեկորդներ սահմանելուն:

Էլ Նինյոն հզոր բնական երևույթ է, ջրի ջերմաստիճանի պարբերական բարձրացում հասարակածային և Խաղաղ օվկիանոսի հարավում։ Այն ազդում է ամբողջ մոլորակի կլիմայի վրա: Վերջին Էլ Նինյոն (իսպաներեն՝ «տղա») եղել է 2016 թվականին։ Այժմ այն, ըստ գիտնականների, վերադառնում է։

Տաթև Ֆռանգյան