Սի Ցզինպինն անձամբ է զգուշացրել Պուտինին՝ զերծ մնալ միջուկային հարվածից․ FT

Լուրեր

16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
Բոլորը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մարտին Մոսկվա կատարած այցի ժամանակ անձամբ է նախազգուշացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում միջուկային զենքի հնարավոր կիրառման հետևանքների մասին։ Այս մասին հայտնում է  Financial Times-ը՝ վկայակոչելով անանուն արևմտյան և չինացի պաշտոնյաների, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ այդ ժամանակից ի վեր չինացի պաշտոնյաները, նաև մասնավոր կերպով, փորձել են հետ պահել Ռուսաստանի ղեկավարին նման ծրագրերից։ Չինաստանի կառավարության բարձրաստիճան խորհրդականի խոսքով՝ Մոսկվային միջուկային զենք կիրառելուց հետ պահելը կարևոր տեղ է զբաղեցնում Եվրոպայի հետ խզված կապերը վերականգնելու՝ Պեկինի արշավում:

«Չինացիներն այդ ուղերձը հասցնում են ռուսական իշխանություններին բոլոր մակարդակներում»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

Չինաստանի աջակցությունը կարևոր դերակատարում ունի ՌԴ-ի համար, քանի որ Պեկինն օգնում է Մոսկվային շրջանցել տնտեսական պատժամիջոցները։

Կրեմլին մոտ կանգնած լրատվամիջոցի աղբյուրները պնդում են, որ ՌԴ նախագահը, վերլուծելով Ուկրաինայում մարտավարական միջուկային զենքի կիրառման հնարավոր հետևանքները, ինքն է որոշել, որ նման քայլը ձեռնտու չի լինի Ռուսաստանին։

«Միջուկային հարվածը տարածքներին, որոնք Պուտինը հայտարարել է ռուսական, դրանք կվերածեն ռադիացիայով վարակված անապատի և քիչ բանով կօգնեն ռուսական զորքերի առաջխաղացմանը»,- ասել են զրուցակիցները։

Այնուամենայնիվ, լրատվամիջոցի հետ զրույցում փորձագետները նշել են, որ դա բացառել չի կարելի։

«Միջուկային զենքը Պուտինի վերջին երաշխիքն է այս պատերազմում աղետալի պարտությունից»,- ասել է Carnegie Russia Eurasia Center վերլուծական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գաբուևը։

Էմմա Չոբանյան