ՌԴ-ն պատերազմի ընթացքում կորցրել է մարտունակության գրեթե կեսը. բրիտանացի բարձրաստիճան զինվորական

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում կորցրել է իր մարտունակության գրեթե կեսը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ Էնթոնի Ռադակինը Financial Times-ին տված հարցազրույցում։

2022 թվականին ռուսական ուժերն օգտագործել են 10 միլիոն հրանոթի արկ, մինչդեռ երկիրը կարող է տարեկան լավագույն դեպքում արտադրել 1 միլիոն արկ, նշել է բրիտանացի պաշտոնյան։ Բացի այդ, Ռուսաստանը «կորցրել է 2500 տանկ, բայց այն լավագույն դեպքում կարող է արտադրել տարեկան 200 տանկ», հավելել է Ռադակինը։

Բրիտանացի հրամանատարը մեկնաբանել է նաև Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը։ Նա նշել է, որ Կիևի արևմտյան դաշնակիցներն ուկրաինական զորքերի կողմից շուտափույթ բեկման հույս ունեին։ Այնուամենայնիվ, ռուսական ականապատ դաշտերի մեծ խտությունը, ուկրաինական ուժերի օդային ծածկույթի բացակայությունը և թերապահովված զինտեխնիկան բարդացրել են հակահարձակողական արշավը:

Իսկ ընդհանրապես, ըստ Ռադակինի, անարդար էր ուկրաինական հարձակողական գործողությունները կապել որոշակի ժամանակահատվածի հետ, քանի որ հակահարձակումը միջոցառումների ամբողջություն է։