ԵԱՀԿ ԽՎ-ն Ռուսաստանն ահաբեկչությունը հովանավորող պետություն է ճանաչել, «Վագներ»-ը՝ ահաբեկչական կազմակերպություն

Լուրեր

25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
Բոլորը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Ռուսաստանը ճանաչել է ահաբեկչությունը հովանավորող պետություն, իսկ  «Վագներ»-ը՝ ահաբեկչական կազմակերպություն։ The Insider-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ուկրաինացի պատգամավոր Եվգենիա Կրավչուկը։

«ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը որոշում է, որ Ռուսաստանի կառավարության անունից «Վագներ» խմբի գործողություններն  իրենց բնույթով  ու նպատակներով արդարացիորեն կարող են որակվել ահաբեկչական, ուստի «Վագների»՝ ազգային իշխանությունների կողմից որպես ահաբեկչական կազմակերպություն որակելն արդարացված է»,- ասվում է ԵԱՀԿ ԽՎ հռչակագրում, որն ընդունվել է Վանկուվերում կազմակերպության նստաշրջանում։

Փաստաթղթում ասվում է, որ ««Վագներ» խմբի գործունեությունը կրում է ահաբեկչական բնույթ, քանի որ միտումնավոր բռնություն է իրականացվել ոչ զինվորական ​​անձանց նկատմամբ՝ քաղաքական նպատակներին հասնելու համար»:

Նաև ընդգծվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մի քանի տարի հերքումներից հետո, բացահայտ ընդունել է, որ խումբը ֆինանսավորվել է ռուսական պետական բյուջեից։ Վեհաժողովի գնահատմամբ՝ այդ փաստն «ակնհայտ է դարձնում, որ ՌԴ-ն  պատասխանատվություն է կրում արտասահմանում «Վագների» գործողությունների համար»։

Հռչակագրում ԵԱՀԿ ԽՎ-ն դատապարտում է նաև Բելառուսի կառավարությանը «Վագներ»-ին աջակցելու և նրան իր տարածքում ռազմաբազա ստեղծելու թույլտվություն տրամադրելու համար։ Բացի այդ, կազմակերպությունը կոչ է անում իր անդամներին՝ «միջազգային և ազգային իրավունքի համաձայն ու չհակասելով միջազգային մարդասիրական իրավունքին՝ միջոցներ ձեռնարկել խմբի և նրա մասնաճյուղերի ու իրավահաջորդների դեմ, այդ թվում՝ այն ներառելով ահաբեկչական կազմակերպությունների ցանկում»։

Էմմա Չոբանյան