Վրաստանն ակնկալում է ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալ դեկտեմբերին

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Վրաստանը հույս ունի դեկտեմբերին ստանալ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ: Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Վրաստանը կատարել է Եվրահանձնաժողովի բոլոր 12 հանձնարարականները՝ կարգավիճակ ստանալու համար: Այս դեպքում նույնիսկ մեկ պատճառ չկա, թե ինչու մեզ թեկնածուի կարգավիճակ չպետք է տրամադրեն: Այս ամենը փաստաթղթավորված է»,- ասել է Կոբախիձեն:

Միաժամանակ, նա նշել է, որ դեկտեմբերին Բրյուսելում Վրաստանի վերաբերյալ քաղաքական որոշում կկայացվի, որն անկանխատեսելի է, և ռիսկերը մեծ են՝ հաշվի առնելով որոշումը, որը պետք է կայացվի ԵՄ անդամ բոլոր երկրների լիակատար կոնսենսուսով։

«Եթե մեզ մերժեն կարգավիճակի հարցում, դա վատ ազդանշան կլինի»,- ասել է Կոբախիձեն՝ նշելով, որ Վրաստանն արժանի էր Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուն դեռևս անցյալ տարի, սակայն «մեկ տարի առաջ Բրյուսելում անարդար որոշում է կայացվել»։

Հունիսին ԵՄ առաջնորդները հայտարարեցին, որ Վրաստանը մինչ այժմ կատարել է Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականներից միայն երեքը՝ կարգավիճակ ստանալու համար։

Տաթև Ֆռանգյան