ԼՂ-ի դեմ Ադրբեջանի նոր պատերազմի լրջագույն վտանգ կա․ ՌԴ-ն չի՛ միջամտելու, ԱՄՆ-ը վճռորոշ դեր պիտի ունենա՝ կանխելու․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է Ուկրաինային փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները, որպեսզի ՌԴ-ն կարողանա հայտարարել դրանց ամբողջական գրավման մասին․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ

–Ըստ Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանի՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ներկայացրել է երկրի և ժողովրդի ծանր վիճակը։ Պետրոսյանը կարծում է, որ եթե հստակ քայլեր չտեսնենք Ռուսաստանից, ապա լռելը հավասարազոր կլինի կործանման։ Ունե՞ք տեղեկություն այս նամակի վերաբերյալ և ի՞նչ պատասխան եք ակնկալում։

-Ես էլ եմ տարբեր աղբյուրներից լսել դրա մասին։ Եթե Տիգրան Պետրոսյանն էլ է այդ մասին խոսել, ուրեմն տեղի է ունեցել, քանի որ գիտենք՝ նա աշխատում է նախագահականին կից կառույցում և առանց լուրջ հիմքերի նման ինֆորմացիա չէր հրապարակի։ Կարծում եմ՝տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Սա առաջին դեպքը, չէ, երբ Արցախի նախագահը նման իրավիճակներում փորձում է ինչ-որ մեսիջներ հասցնել ՌԴ-ին։ Ռուսները, ամենայն հավականությամբ, հասկանում են՝ ինչ իրավիճակ է Արցախում, այնտեղ ներկայություն ունեն, և դժվար թե Արցախի նախագահի միջոցով տեղեկանան Արցախում ստեղծված իրավիճակի մասին, սակայն խնդիրն այն է, որ Ռուսաստանի առաջնահերթություններն այս պահին Ուկրաինայի հետ են կապված, և տեսնում ենք, որ իրենց կենսական շահերին վերաբերող մի շարք դեպքերում անգամ ի վիճակի չեն ավելի կտրուկ քայլեր ձեռնարկել։ Այս պարագայում չեմ կարծում, թե ինչ-որ լուրջ ակնկալիքներ պետք է ունենալ այսպիսի նամակներից կամ ռուսական կողմից։

-Արցախցիների մեծամասնությունը հավատացել է ոչ թե Արցախի ղեկավարին, այլ Պուտինի խոսքերին, և մարդիկ վերադարձել են Ստեփանակերտ։ Արցախցիներին, Ձեր կարծիքով, պետք է հետաքրքրի՞, թե Ռուսաստանն ինչ խնդիրներ ունի։

-Արցախցիներին հետաքրքում են անվտանգության երաշխիքները, և երբ հիշատակվում են ՌԴ նախագահի խոստումները, այդ համատեքստում է այդ ամենը նկատի առնվում։ Արցախցիներին, միգուցե, չի հետաքրքրում, բայց տեսնում ենք, որ Ռուսաստանը թե՛ խնդիրների պատճառով, թե՛ իր շահերից ելնելով՝ կոնկրետ քայլեր չի ձեռնարկում, և վերջին շրջանում միտումն այն է, որ ԼՂ-ի և ՀՀ-ի շահերի հաշվին փորձում է նոր ստատուս-քվոյին հարմարվել, որը ստեղծվում է Ադրբեջանի կողմից։ Այսինքն՝ ՌԴ-ն ի վիճակի չի լինելու Ադրբեջանին ստիպել հրաժարվել սադրիչ գործողություններից, նոյեմբերի 9-ի փաստաթղթի խախտումներից։ Նրանք փորձում են համոզել արցախցիներին, որ, միգուցե, պետք է հարմարվել այս իրավիճակին, միգուցե, հնարավոր են այլ լուծումներ Ադրբեջանի հետ ինտեգրացիայի տրամաբանության ներքո։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան