Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Շվեդիայում Ղուրանի այրումը հարցեր է առաջացնում ՆԱՏՕ-ին այդ երկրի միանալու հուսալիության առումով

Լուրեր

24.02.2026 | 15:16
Դատարանը մերժել է Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանով անցնող հատվածի հողամասի սեփականատիրոջ հայցը
24.02.2026 | 15:05
Կոկաինի գործով նիստը, որով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է, հետաձգվեց
24.02.2026 | 15:01
«Մարտի 1»-ի գործով հնարավոր է նոր մեղադրյալներ լինեն // Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 14:52
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ 
24.02.2026 | 14:44
Թեհրանն ու Բաքուն համապարփակ համագործակցության փաստաթուղթ են ստորագրել
24.02.2026 | 14:38
Հայաստանում ավտոմոտոսպորտի ոլորտում ձևավորել է մասնագիտական ներուժ․ FIA-ի գլխավոր քարտուղար
24.02.2026 | 14:27
Հայտնի է դարձել՝ ինչ է Մեսին ասել մրցավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:19
Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը
24.02.2026 | 14:14
Բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան շենքի մոտ․ լրանում է Ուկրաինայի վրա հարձակման 4-րդ տարելիցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:02
Քոչարյանին և երկու օլիգարխներին պետք է զրո քվե տա ժողովուրդը. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:53
Ուսումնասիրում ենք «Իմ քայլը» հիմնադրամի, «Ուժեղ Հայաստանի» առաջարկները. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:42
«Այսօր լրանում է ուղիղ չորս տարին, ինչ Պուտինը երեք օրում գրավում է Կիևը». Զելենսկի
24.02.2026 | 13:31
Առաջարկվում են տուրքի նոր տեսակներ՝ մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար
24.02.2026 | 13:29
Ֆլոյդ Մեյվեզերն ու Մենի Պակյաոն ռևանշ մենամարտ կանցկացնեն
24.02.2026 | 13:20
Իրանում ռազմական ուղղաթիռ է կործանվել, զոհվել է չորս մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Հորդանանի իր գործընկերոջ հետ Անկարայում հրավիրված ասուլիսում մի շարք հայտարարություններ է հնչեցրել, այդ թվում՝ Շվեդիայի հետ կապված, փոխանցում է Անադոլու գործակալությունը։

Նա, մասնավորապես, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը վիճահարույց է մնում։

«Մենք խստորեն դատապարտում ենք Ստոկհոլմում Ղուրանի այրման սադրանքը և անընդունելի ենք համարում հակաիսլամական այդ քայլն արտոնելը՝ չնայած Թուրքիայի բոլոր նախազգուշացումներին»,- ասել է  նա։

Ֆիդանը նշել է, որ Անկարան շարունակում է «հավատարիմ մնալ աշխարհում իսլամատյացության դրսևորումների անթույլատրելիության հստակ դիրքորոշման հարցում»։ Նա հիշեցրել է, որ աշխարհի տարբեր երկրներ դատապարտել են Ղուրանի այրման ակցիան։

«Այն փաստը, որ նման գործողություններն իրականացվում են իրավապահների պաշտպանության ներքո, բերում է որոշակի եզրակացությունների։ Շվեդիայի անվտանգության համակարգը չի կարողանում կանխել սադրիչ գործողությունները, և դա հարցեր է առաջացնում ռազմավարության և անվտանգության համատեքստում»,- ասել է Ֆիդանը։

Թուրք պաշտոնյան հավելել է, որ ռազմավարության և անվտանգության գնահատման համատեքստում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առավելությունների հարցը գնալով ավելի շատ վեճեր է առաջացնում։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին 37-ամյա Սալվան Մոմիկան, որը մի քանի տարի առաջ Իրաքից փախել էր Շվեդիա, ոստիկանությունից թույլտվություն էր խնդրել բողոքի ակցիա անցկացնել և այրել մահմեդականների Սուրբ գիրքը՝ «Ղուրանի մասին իր կարծիքն արտահայտելու համար»։ Մոմիկան ոտքով հարվածել էր Ղուրանին, գրքի մեջ խոզապուխտ լցրել և այրել էջերը։ Մի շարք պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, որի աջակցությունն անհրաժեշտ է Շվեդիային՝ ՆԱՏՕ-ին միանալու համար, խստորեն դատապարտել են այս արարքը։

Էմմա Չոբանյան