Բորելը հաջորդ շաբաթ Չինաստան կմեկնի

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հաջորդ շաբաթ կմեկնի Պեկին։ Այս մասին հուլիսի 4-ին հայտնել է Bloomberg-ը։

Ուղևորությունը կայանալու է այն ժամանակ, երբ Եվրոպան փորձում է հասկանալ՝ ինչպես վարվել Չինաստանի հետ տնտեսական մրցակցության ֆոնին:

Չինաստանում ԵՄ դեսպան Խորխե Տոլեդոն ասել է, որ Բորելը Պեկին կժամանի հաջորդ երկուշաբթի։ Նախատեսված են նրա հանդիպումները Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Տոլեդոն ընդգծել է, որ ԵՄ-ն կշարունակի «ռազմավարական հարցեր» բարձրացնել Չինաստանի հետ հարաբերություններում, ներառյալ՝ մարդու իրավունքները և Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում։ Կողմերը նաև կշարունակեն երկխոսությունը տնտեսական և առևտրային հարցերի շուրջ, հավանաբար, սեպտեմբերին, և կարող են ղեկավարների գագաթնաժողով անցկացնել տարեվերջին, հավելել է նա։

«Մենք ցանկանում ենք փոխգործակցել Չինաստանի հետ բոլոր՝ մեր գործընկերության, մեր մրցակցության և մեր համակարգային մրցակցության հարցերում»,- ասել է դեսպանը:

Միաժամանակ, Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մաո Նինը երեքշաբթի կայացած ճեպազրույցում ասել է, որ տեղեկություն չունի Բորելի այցի մասին։

Տաթև Ֆռանգյան