ԱՄՆ-ն և Հայաստանը կարևոր շահեր ունեն․ Քրիստինա Քվին

Լուրեր

25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
Բոլորը

«Մենք պատրաստ ենք խոսել ցանկացած կողմի հետ, որը կարող է դրական տեսլական ներկայացնել տարածաշրջանին խաղաղություն բերելու համար։ ԱՄՆ-ն շատ ակտիվորեն ներգրավված է, բայց նաև Եվրամիությունն է ակտիվ, քանի որ երկու կողմերն էլ տեսնում են, որ Հարավային Կովկասում խաղաղություն ունենալը շահեկան է»,- Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարեց   ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։

ԱՄՆ դեսպանը  հավելեց, որ լինելով Հայաստանում ԱՄՆ դեսպան, տեսնում է, որ ԱՄՆ-ն և Հայաստանը կարևոր շահեր ունեն: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը լուսավոր կետ է տարածաշրջանում։

«Մենք և դուք ընդհանուր ժողովրդավարական շահեր ունենք, հետամուտ ենք ընդհանուր ժողովրդավարական գործընթացներին։

Մենք տեսնում ենք, որ Հայաստանը պայծառ կետ է տարածաշրջանում՝ ժողովրդավարության իմաստով։ ՀՀ-ն առաջ է շարժվում բարեփոխումների առումով, ունի ազատ մամուլ, խոսքի ազատություն, շարժվում է առաջ՝ բարելավումներ կատարելով ամեն օր։

Մենք ուզում ենք սատարել այդ ամեն ինչին, որովհետև հավատում ենք ժողովրդավարությանը։ ԱՄՆ-ն հավատում է, որ ժողովրդավարական երկրներն են ամենակայուն երկրները, և դրանք են այն երկրները, որոնք միջազգային հարաբերություններում լավագույնն են հարաբերվում այլ երկրների հետ»,- նշեց Քվինը: