Ուկրաինայի ԱԳՆ-ն Վրաստանի դեսպանին խորհուրդ է տվել լքել Կիևը․ վրացական կողմն այս քայլը վիրավորական է համարել

Լուրեր

25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
Բոլորը

Ուկրաինայի ԱԳ նախարարությունը կանչել է Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլիին և նրան խիստ բողոք հայտնել՝ Վրաստանում բանտարկված Միխեիլ Սաակաշվիլիի վիճակի զգալի վատթարացման պատճառով։ Այս մասին հուլիսի 4-ին հայտնել է երկրի ԱԳՆ-ն։

«Վրացի դիվանագետի հետ հանդիպմանը շեշտվել է, որ Միխեիլ Սահակաշվիլիի նկատմամբ նման վերաբերմունքը բացարձակապես անընդունելի է: Վրաստանի իշխանությունները պետք է դադարեցնեն Ուկրաինայի քաղաքացու հանդեպ ծաղրանքը։ Ուստի, Ուկրաինայում Վրաստանի դեսպանին խնդրել են լքել Կիևը և վերադառնալ Թբիլիսի՝ խորհրդակցությունների և ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիներ գտնելու համար։ Ուկրաինական կողմն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ անհապաղ քննարկել Միխեիլ Սաակաշվիլիին բուժման և խնամքի նպատակով Ուկրաինա տեղափոխելու հարցը»,- հայտնել են նախարարությունից։

Հիշեցնենք, որ երեկ, փետրվարից ի վեր առաջին անգամ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիին տեսակապով հիվանդանոցից մասնակցել է դատավարությանը։ Նա ներկայացել է ծայրահեղ հյուծված վիճակում։ Կադրերի տարածումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է ԱԳՆ կանչել Վրաստանի դեսպանին և վճռական բողոք ներկայացնել ու առաջարկել լքել երկիրը։

Զելենսկիի այս որոշումը, Սպուտնիկի վրացական ծառայության փոխանցմամբ, Վրաստանի իշխանությունների համար վիրավորական է՝ հայտարարել է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի իշխանությունների այս դիրքորոշումը վիրավորական է մեզ համար»,- ասել է Կոբախիձեն։

Տաթև Ֆռանգյան