Իրանը հայտնել է, որ ավարտել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման գործի քննությունը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Իրանի դատական իշխանության խոսնակ Մասուդ Սաթայշին այսօրվա մամուլի ասուլիսում անդրադարձել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման գործին, գրում է Mehr գործակալությունը։

«Ցավոք, Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը խախտել է դիվանագիտական իրավունքները և խաթարել հարաբերությունները երկու բարեկամ և հարևան երկրների միջև։ Երկրի քաղաքական և դատական ​​անվտանգության մարմինները մշտապես ընդգծել են, որ այս հարձակման գլխավոր հեղինակի կամ դրանում դերակատարություն ունեցած ցանկացած այլ անձի նկատմամբ պետք է կոշտ վերաբերմունք ցուցաբերվի»,- ասել է նա։

Պաշտոնյան նշել է, որ գործի քննությունն ավարտվել է։

«Այս գործի շրջանակն այժմ պարզվել է, նախաքննությունն ավարտվել է, և նույն անձն այս գործով մեղադրվում է։ Մենք ակնկալում ենք, որ գործը կլուծվի Ադրբեջանի դատական համակարգի հետ համագործակցությամբ»,- նշել է Սաթայշին։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել էր, երկուսը՝ վիրավորվել։ Հարձակվողը ձերբակալվել էր։ Պաշտոնական Բաքուն դեսպանատան վրա իրականացված հարձակումն «ահաբեկչություն» էր որակել։ Միջադեպի վերաբերյալ Թեհրանի քրեական դատախազի պաշտոնակատարն ասել էր, որ զինված անձը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվել է անձնական դրդապատճառներով։ Դրանից հետո Բաքուն տարհանել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին․ այս պահին դեսպանատան գործունեությունը դադարեցված է։

Այս դեպքից հետո երկու երկու երկրների հարաբերությունները կտրուկ վատթարացել են։

 

Էմմա Չոբանյան