Արցախում հուլիսի 5-ից հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 30-ից ավելի անձանց մասնակցությամբ սգո արարողությունների կազմակերպումը և անցկացումը

Լուրեր

06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Արցախի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության նախագահը այսօր հաստատել է Կառավարության N 543-Ն որոշումը՝ Հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումները սահմանելու մասին՝ պայմանավորված 2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության լրիվ շրջափակման հետևանքով առաջացած պարենային մթերքների խնայողական օգտագործման անհրաժեշտությամբ:

ԱՀ Կառավարության որոշման համաձայն՝

1. 2023 թվականի հուլիսի 5-ի ժամը 09:00-ից հանրային սննդի օբյեկտներում արգելվում է.
1) Տոնական, ընտանեկան կամ անձնական այլ ճաշկերույթների (բացառությամբ մինչև 50 անձանց մասնակցությամբ անցկացվելիք հարսանյաց ճաշկերույթների) կազմակերպումը և անցկացումը.
2) 30-ից ավելի անձանց մասնակցությամբ սգո արարողությունների կազմակերպումը և անցկացումը.
3) Սննդամթերքի պատրաստումն ու իրացումը՝ մատուցման և առաքման ձևով (խոհարարական արտադրանքի սպառումը), բացառությամբ սուրճի, թեյի, ըմպելիքների, պաղպաղակի, ալյուրե և շաքարե հրուշակեղենի մատուցման։
2. Սույն սահմանափակումների 1-ին կետի դրույթները տարածվում են նաև հանրային սննդի կազմակերպիչների կողմից հանրային սննդի օբյեկտներից դուրս (սպառողի կողմից ընտրված վայրում) հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքերի վրա:
3. Հանրային սննդի օբյեկտներ են համարվում հանդիսությունների սրահները, ռեստորանները, ճաշարանները, սրճարանները, բարերը, բուֆետները, ինչպես նաև հյուրանոցներին, զբոսաշրջային տներին կից հանրային սննդի օբյեկտները։