Ուկրաինան հայտարարել է նոր տարածքների ազատագրման մասին

Լուրեր

25.02.2026 | 23:29
Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը
25.02.2026 | 23:25
Խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ. Փաշինյան
25.02.2026 | 23:13
Չինաստանն ու Գերմանիան պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունը. Մերցը հանդիպել է Սի Ցզինպինին
25.02.2026 | 22:58
Վարչապետը ՍԱՏՄ ղեկավարի տեղակալներ է նշանակել
25.02.2026 | 22:43
Ըստ թուրք պատգամավորի՝ Ադրբեջանն իրականում սկսել է փուլ առ փուլ իրականացնել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը
25.02.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.02.2026 | 22:14
Մոսկվայի դատարանը Google-ին ու Telegram-ին տուգանել է
25.02.2026 | 21:59
Հարություն Պապյանը որոնվում է որպես անհետ կորած
25.02.2026 | 21:42
Ադրբեջանի կառավարական աղբյուրները պնդում են, թե Վաշինգտոնում Ալիևի դեմ բողոքի ցույցերի հետևում կանգնած է Ռուսաստանը
25.02.2026 | 21:31
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
25.02.2026 | 21:14
Պաշտոնանկություններ ՆԳՆ-ում՝ աղմկոտ սպանություններից հետո․ արդյո՞ք կապ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 21:00
ՌԴ-ն թրաֆիքինգի է ենթարկել ՀՀ-ին․ սեպտեմբերի 3-ի վթարի հետևանքը պիտի վերացնենք, բայց իշխանությունը դանդաղում է ԵՄ գնալիս․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:48
Թուրքիան հերքում է ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրան ներխուժելու մտադրության մասին պնդումները
25.02.2026 | 20:35
ՌԴ-ն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
25.02.2026 | 20:22
Չպետք է լիներ բանտում, բայց մահացավ անազատության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական ուժերը շարունակում են առաջխաղացումը Բախմուտի, Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններով, իսկ վերջին շաբաթվա ընթացքում ազատագրել են ընդհանուր առմամբ 37 կմ² տարածք։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

«Արևելքում և՛ հարձակողական, և՛ պաշտպանական գործողությունները շարունակվում են, մենք շարժվում ենք Բախմուտի ուղղությամբ, իսկ հակառակորդը շարունակում է հարձակումները Լիմանսկի, Ավդեևսկի և Մարինսկի ուղղություններով։ Հակառակորդը փորձում է մեր զորքերին դուրս մղել զբաղեցված դիրքերից, սակայն արժանի հակահարված է ստանում։ Այժմ այնտեղ ծանր մարտերը շարունակվում են»,- գրել է նա Telegram-ում։

Մալյարի խոսքով՝ մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի արևելքում ազատագրվել է 9 կմ² տարածք։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի հարավում Ուկրաինայի զինված ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում Նովոդարովկա, Պրիյուտնոե, Նովոդանիլովկա, Ռաբոտինո, Նովոսելկա և Ստարոմայորսկոե բնակավայրերի տարածքներում, մեկ շաբաթվա ընթացքում ազատագրված տարածքներն ավելացել են 28,4 կմ²-ով, ավելացրել է Մալյարը։