Իսրայելը լայնածավալ գործողություններ է սկսել Ջենինում

Լուրեր

16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հուլիսի 3-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են սկսել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում։ Այս մասին հայտնում է Israel News-ը։
Իսրայելի բանակի տվյալներով՝ իսրայելցի զինվորականները հարձակվել են Ջենինի փախստականների ճամբարում գտնվող ահաբեկչական խմբավորումների միացյալ շտաբի վրա՝ օդային հարվածներով ոչնչացնելով առնվազն երեք ահաբեկչի։

Ընդհանուր առմամբ, քաղաքի թիրախներին հասցվել է մոտ տասը հարված, ոչնչացվել է պայթուցիկ սարքերի արտադրության լաբորատորիան, հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն հրթիռային կայանք։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է Ջենինում Իսրայելի պաշտպանության բանակի գործողության ընթացքում առնվազն հինգ զոհի մասին, ևս  30 պաղեստինցի վիրավորվել է։

Պաղեստինյան աղբյուրները հայտնում են, որ հարյուրավոր զինյալներ դիմադրում են իսրայելցիներին, տեղի բնակիչները բարիկադներ են կանգնեցնում։ Քաղաք են մտել իսրայելական զրահափոխադրիչներ ու ինժեներական տեխնիկան։
Հրթիռային հարձակումների մեծ հավանականության պատճառով Իսրայելը բարձրացրել է պատրաստականությունը Գազայի հատվածի հետ սահմանին, տեղադրվել են լրացուցիչ անցակետեր, ուժեղացվել է պարեկային հսկողությունը:

Ըստ Times of Israel-ի՝ Իսրայելի պաշտպանության բանակի զանգվածային գործողության նպատակն է, որպեսզի «Ջենինը այլևս չլինի ահաբեկիչների համար ապահով ապաստարան», և այն «կշարունակվի այնքան ժամանակ, որքան կպահանջվի ամբողջական մաքրման համար»: