Հայկական Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Դմիտրի Գունկոն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքելով 86 միավոր՝ Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:
67 միավորով երկրորդ հորիզոնականում է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
24 միավորով լավագույն եռյակը եզրափակել է «Ալաշկերտը» գլխավորող Վահե Գևորգյանը: