Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով 2 միլիոն մարդ կարող է տարհանվել

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ճապոնիայում չդադարող անձրևների ֆոնին երկրի հարավում գտնվող Կյուսյու շրջանի իշխանությունները նախազգուշացրել են բազմաթիվ շրջաններից բնակիչների տարհանման մասին: Այս մասին հայտնում է ճապոնական NHK-ը։

Կումամոտո, Ֆուկուոկա, Օիտա, Միյաձակի, Սագա և Յամագուչի պրեֆեկտուրաներում սողանքների վտանգը չափազանց բարձր է, ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ֆրանսիական AFP-ն հայտնել էր, որ հնարավոր տարհանման մասին նախազգուշացումն առնչվելու է Ճապոնիայի արևմուտքում բնակվող շուրջ երկու միլիոն մարդու։ Մասնավորապես, համապատասխան հրաման է ստացել հարավ-արևմտյան Ֆուկուոկա պրեֆեկտուրայի Կուրումե քաղաքում մոտ 115 հազար մարդ, Կումամոտո պրեֆեկտուրայի համանուն քաղաքում՝ 360 հազար մարդ։

Եղանակային պայմանների պատճառով մի շարք հատվածներում վնասվել են ենթակառուցվածքները։ Այսպիսով, Ճապոնիայի արևմտյան Յամագուչի պրեֆեկտուրայում հորդառատ անձրևի պատճառով խաթարվել է երկաթուղային հաղորդակցությունը, իսկ Մայն քաղաքում փլուզվել է գետի վրայով անցնող երկաթուղային կամուրջը։

Ճապոնիայի հարավ-արևմուտքն ամեն ամառ բախվում է հորդառատ անձրևների խնդրին, որոնք հանգեցնում են գետերի վարարումների, հսկայական տարածքների հեղեղումների, սողանքների և մարդկային կորուստների։ Տոկիոյի Ազգային օդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է, որ հորդառատ անձրևները կշարունակվեն մինչև հուլիսի 4-ը։

Տաթև Ֆռանգյան