Հարաբերությունների լարվածության ֆոնին՝ Իրանի ԱԳ փոխնախարարի պատվիրակությունը մեկնել է Բաքու

Լուրեր

16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
Բոլորը

Թեհրանի և Բաքվի հարաբերությունների լարվածության պայմաններում իրանական պատվիրակություն է մեկնում Ադրբեջան։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Իրանի ԱԳ փոխնախարար Ռեզա Նաջաֆիի գլխավորած իրանական պատվիրակությունը Բաքվում մասնակցելու է Չմիավորման շարժման անդամ երկրների ներկայացուցիչների համաժողովին։

Համաժողովը տեղի է ունենալու հուլիսի 3-4-ը, իսկ հուլիսի 5-6-ը նախանշված է շարժման անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը։

Ըստ տեղեկություների՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն անձամբ է մասնակցելու Բաքվի  հանդիպմանը։

Հավելենք, որ օրերս Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հերթական անգամ հեռախոսազրույց էին ունեցել՝ քննարկելով հարաբերություններում առկա խնդիրների լուծման ուղիները։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորել էր Իրան չայցելել։ Վերջերս նաև տեղեկություններ էին տարածվել, որ Իրանում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլին՝ լրտեսության մեղադրանքով։ Իր հերթին, Բաքուն շարունակվում է կրոնական տարբեր գործիչների ձերբակալություններն Իրանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով։ Հունիսի 23-ից էլ Ադրբեջանը դադարեցրել է Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումն իր օդանավակայաններում։

Էմմա Չոբանյան