ՌԴ-ի հետ բանակցությունները հնարավոր կլինեն միայն այն դեպքում, երբ Ուկրաինայի ԶՈՒ-ն զբաղեցնի 1991-ին առկա սահմանները․ Զելենսկի

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

Կիևում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ կլինի Ռուսաստանի հետ բանակցությունների միայն այն բանից հետո, երբ Ուկրաինայի զինված ուժերը զբաղեցնեն 1991 թվականին առկա սահմանները:

«Եվս մեկ անգամ ընդգծում ենք՝ Ուկրաինան պատրաստ կլինի դիվանագիտության այս կամ այն ձևաչափին, երբ մենք իսկապես մեր սահմաններին լինենք։ Մեր իրական սահմաններին՝ միջազգային իրավունքի համաձայն»,- Զելենսկու խոսքը մեջբերում է «РБК-Украина»-ն։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այն մասին, որ Մոսկվայի հետ բանակցությունները փաստացի հնարավոր են միայն Ուկրաինայի զգալի ռազմական հաջողության դեպքում, շաբաթ օրը ևս մեկ անգամ խոսել է Զելենսկին։

Նախօրեին ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարկ Միլին հայտարարել էր, որ ուկրաինական հակահարձակումն ավելի դանդաղ է ընթանում, քան շատերն էին սպասում, սակայն առաջընթացն անշեղորեն աճում է: