Հայաստանը Եվրաջասթի հետ կկնքի քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագիր. Աննա Վարդապետյանն ընդունել է Գործակալության փոխնախագահին

Լուրեր

25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) փոխնախագահ Բոշտյան Շկռլեցին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Եվրաջասթի գործընկերոջը Հայաստան այցելելու համար և ընդգծել, որ Հայաստանն իր պետականության ձևավորման ճանապարհի ընթացքում մշտապես կարևորել է միջազգային տարբեր կառույցների հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումը:
«2021 թվականի մարտից Հայաստանին հնարավորություն է ընձեռնվել դիտարկել Եվրաջասթին միանալու հարցը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ահաբեկչության և անդրազգային ծանր հանցագործությունների դեմ պայքարի հարցում Եվրաջասթին անդամակցող երկրների իրավապահ մարմիններին համակարգված և արդյունավետ աջակցություն ցուցաբերելը Գործակալության հիմնական նպատակներից է՝ 2022 թվականից Հայաստանը բանակցություններ է սկսել ԵՄ-ի հետ՝ Եվրաջասթի և Հայաստանի միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրի նախագծի շուրջ»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը՝ վստահություն հայտնելով, որ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործերով միջազգային համագործակցությունն էլ ավելի կզարգանա: