Երեք հարց, որոնք Երևանն ու Բաքուն կշարունակեն քննարկել․ խաղաղության բանակցությունների արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
Բոլորը

ԱՄՆ-ում տեղի ունեցած եռօրյա բանակցություններից հետո Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են՝ համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցվել է փոխըմբռնման առաջընթաց։ Կողմերը, միևնույն ժամանակ, արձանագրել են՝ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք:

Թե կոնկրետ ո՞ր հարցերի շուրջ է ստացվել համաձայնության հասնել, կողմերի տարածած նույնանման հաղորդագրության մեջ չի ասվում։ Ինչպես մայիսի սկզբին տեղի ունեցած բանակցություններից հետո, այնպես էլ հիմա համաձայնեցված հարցերի շրջանակն ԱԳ նախարարությունը չի բացահայտում։ Փոխարենը գերատեսչության խոսնակը Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց, թե որ հարցերի շուրջ են շարունակելու աշխատանքը։

Մինչ հայկական կողմը բարձրաձայնում է արցախցիների իրավունքների և անվտանգության հարցերի մասին, Ադրբեջանից շարունակում են հակադարձել, թե դա իրենց ներքին գործն է՝ մերժելով այդ հարցով ցանկացած քննարկում։ Այդուհանդերձ, եռօրյա բանակցություններն ամփոփող ելույթում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ինչպես նախորդ բանակցություններից հետո, այս անգամ ևս հայտարարել է, թե Երևանի ու Բաքվի բանակցություններում առաջընթաց կա: Ամերիկացյի բարձրաստիճան պաշտոնյան, միևնույն ժամանակ, նշել է, թե բարձր է գնահատում ինչպես որոշ հոդվածների շուրջ համաձայնությունը, այնպես էլ չկարգավորված հարցերի վերաբերյալ դիրքորոշումների փոխըմբռնման խորացումը, նաև գիտակցումը, որ առջևում դեռևս սպասվում է ծանր աշխատանք, որը պետք է կատարվի՝ վերջնական համաձայնագրին հասնելու համար։

Վաշինգտոնում հունիսի 27-ից մեկնարկած բանակցություններն ուղեկցվեցին Արցախում ադրբեջանական հերթական սադրանքով, հայկական կողմը չորս զոհ ունեցավ։ Եվ չնայած Ստեփանակերտից կոչ էին անում հայկական պատվիրակությանը դադարեցնել բանակցությունները, այդուհանդերձ, դրանք ընթացան ըստ նախապես հայտարարված օրակարգի։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը դժվարանում է ասել, թե այս ֆոնին ինչ համաձայնության մասին կարող է խոսք լինել։ Բայց հաշվի առնելով Բաքվից այս ընթացքում հնչող ռազմատենչ հայտարարությունները, քաղաքական վերլուծաբանը կարծում է, թե հայկական կողմն է լրացուցիչ զիջումների գնացել։

Ի՞նչ զիջումների մասին կարող է խոսք լինել, երբ Հայաստանի իշխանությունը առանցքային հարցերի վերաբերյալ առնվազն հրապարակային ելույթներում դիրքորոշումը չի փոխում։ Արմեն Բաղդասարյանը որպես օրինակ նշում է փախստականների հնարավոր վերադարձը Հայաստան։

Ու թեև պաշտոնական Երևանն ու Բաքուն շարունակաբար խոսում են խաղաղության հնարավոր պայմանագրի ստորագրման մասին, քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը շեշտում է՝ փաստաթղթի ստորագրումը և խաղաղությունը տարբեր բաներ են։ Իսկ այնպիսի փաստաթուղթ, որը կբերի խաղաղության, ըստ Բաղդասարյանի, առաջիկա տարիներին հնարավոր չէ ունենալ։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը ևս խաղաղության հաստատման համար առաջին հերթին կարևորում է ուժերի միջև ռազմական բալանսի վերականգնման հարցը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 21-ին Բրյուսելում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան