Ուկրաինան անվանել է Զելենսկիի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու պայմանը

Լուրեր

25.02.2026 | 21:42
Ադրբեջանի կառավարական աղբյուրները պնդում են, թե Վաշինգտոնում Ալիևի դեմ բողոքի ցույցերի հետևում կանգնած է Ռուսաստանը
25.02.2026 | 21:31
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
25.02.2026 | 21:14
Պաշտոնանկություններ ՆԳՆ-ում՝ աղմկոտ սպանություններից հետո․ արդյո՞ք կապ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 21:00
ՌԴ-ն թրաֆիքինգի է ենթարկել ՀՀ-ին․ սեպտեմբերի 3-ի վթարի հետևանքը պիտի վերացնենք, բայց իշխանությունը դանդաղում է ԵՄ գնալիս․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:48
Թուրքիան հերքում է ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրան ներխուժելու մտադրության մասին պնդումները
25.02.2026 | 20:35
ՌԴ-ն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
25.02.2026 | 20:22
Չպետք է լիներ բանտում, բայց մահացավ անազատության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:10
10 հազարի ուժը․ սոցիալական քայլ, թե նախընտրական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:00
Սամվել Կարապետյանն ինչո՞ւ հիմա չի հրաժարվում ՌԴ-ի սիրելի անձնագրից․ ինչո՞ւ միայն հաջողության դեպքում․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 19:51
Վարչապետն այցելել է Վարշավայի թագավորական ամրոց-թանգարան
25.02.2026 | 19:39
Չորս ոստիկաններ կազատվեն ծառայությունից
25.02.2026 | 19:27
«Բուդյո-Գլիմտն» ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
25.02.2026 | 19:14
Վտանգ զգացին, թոշակները բարձրացրեցին. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 19:00
Կոռուպցիոներները հիմա իշխանության են․ օլիգարխներն ստանում են մաքսային և հարկային արտոնություններ, մուծվում ՔՊ-ին․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 18:47
ԱԳՆ խոսնակը՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար ԵՄ-ից օգնություն խնդրելու մասին
Բոլորը

Ուկրաինան ցանկանում է հուլիսին Լիտվայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հրավեր ստանալ դաշինքին անդամակցության գործընթաց սկսելու համար, և նախագահ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի հավաքին, քանի դեռ առաջնորդները «քաջություն չեն ցուցաբերել»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ, դիվանագիտության գծով Զելենսկիի գլխավոր խորհրդական Իգոր Ժովկվան, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ Կիևը ցանկանում է, որ հուլիսի 11-12-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը պատասխանի դաշինքին անդամակցելու դիմումին, որն Ուկրաինան ներկայացրել էր անցյալ տարվա սեպտեմբերի 30-ին։

«Այդ հայտն այժմ գտնվում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների առաջնորդների սեղանին։ Վիլնյուսի գագաթնաժողովը կլիներ շատ լավ սկիզբ այդ հայտին պատասխանելու համար։ Իսկ պատասխան ասելով՝ հասկանում ենք անդամակցության հրավեր, որը միայն առաջին փուլն է»,- ասել է Ժովկվան։

Նա նշել է, որ Կիևը հնարավոր է համարում ՆԱՏՕ-ին անդամակցումը Ռուսաստանի հետ պատերազմի պայմաններում։

«Մենք խնդրում ենք սկսել գործընթացը»,- ասել է նա։

Ուկրաինան կարծում է, որ ռուսական ներխուժման դեմ իր առճակատումը ցույց է տալիս, որ երկիրն արժանի է անդամակցելու ՆԱՏՕ-ին և ապացուցել է, որ հանդիսանում է անդրատլանտյան անվտանգության առանցքային մաս:

Այս շաբաթ ավելի վաղ  Զելենսկիի գրասենյակից հայտարարել էին, որ գագաթնաժողովի նախօրեին Ուկրաինայի նախագահը որոշում կկայացնի՝ գնա՞լ Վիլնյուս, թե՞ ոչ։

Էմմա Չոբանյան