Նիկոլ Փաշինյանը և Ջեյմս Օ-Բրայենը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-ի հետ շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողությունները

Լուրեր

20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:33
ԱԽ քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ-Բրայենի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման դինամիկ բնույթից և ընդգծել ԱՄՆ վարչակազմի աջակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-ի հետ շփման գծում Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքին, ինչպես նաև հայ-թուրքական գործընթացին վերաբերող հարցեր: