Գեներալ Սուրովիկինը ձերբակալվել է․ Financial Times

Լուրեր

25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
Բոլորը

FT-ը հայտնում է ռուս գեներալ Սերգեյ Սուրովիկինի ձերբակալման մասին՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրների, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցը նշում է, որ ռուսական զորքերի միացյալ խմբի հրամանատարի տեղակալ Սերգեյ Սուրովիկինը ձերբակալվել է, քանի որ Կրեմլը ճնշում է «Վագներ» խմբավորման կողմնակիցներին անցյալ շաբաթ նրանց անհաջող ապստամբությունից հետո, մինչդեռ Սուրովիկինը լավ հարաբերություններ է պահպանում «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ։

Ասվում է, որ անհասկանալի է մնում՝ Սուրովիկինը մեղադրվե՞լ է ապստամբների հետ դավադրության մեջ, թե՞ պարզապես ձերբակալվել է՝ հարցաքննության համար։

Դեռ երեկվանից լուրեր էին տարածվել, որ Սերգեյ Սուրովիկինը ձերբակալվել է և գտնվում է Լեֆորտովոյի քննչական մեկուսարանում։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր Պաշտպանության նախարարությանն է հասցեագրել հարցը, թե որտեղ է Սուրովիկինը։

«Baza» տելեգրամյան ալիքն էլ պնդում է, որ խոսել է Սուրովիկինի դստեր հետ, որը նշել է, որ գեներալին ոչ ոք չի ձերբակալել, և նրա հետ ամեն ինչ կարգին է։

Էմմա Չոբանյան