Ստոր արարք է․ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Շվեդիայում Ղուրանի այրմամբ ուղեկցված բողոքի ակցիան

Լուրեր

16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է նախօրեին Շվեդիայում Ղուրանի այրմամբ ուղեկցված ակցիան՝ դա անվանելով «ստոր» և «արհամարհելի» արարք, գրում է Turkish Minute-ը։

Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ մի տղամարդ բողոքի ցույց էր անցկացրել այն բանից հետո, երբ շվեդական ոստիկանությունը թույլատրել է բողոքի ակցիա անցկացնել, որը համընկել է մահմեդական Կուրբան Բայրամ տոնի մեկնարկի հետ։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն իր թվիթերյան էջում գրել է, որ «անիծում է այդ զազրելի արարքը, որը կատարվել է Սուրբ գրքի՝ Ղուրանի դեմ Կուրբան Բայրամի առաջին օրը»։

«Անընդունելի է նման հակաիսլամական գործողություններ թույլ տալ խոսքի ազատության պատրվակով։ Նման վայրագ արարքների վրա աչք փակելը նշանակում է մեղսակից լինել»,- գրել է Ֆիդանը։

37-ամյա Սալվան Մոմիկան, որը մի քանի տարի առաջ Իրաքից փախել է Շվեդիա, ոստիկանությունից թույլտվություն է խնդրել այրել մահմեդականների Սուրբ գիրքը՝ «Ղուրանի մասին իր կարծիքն արտահայտելու համար»։ Մոմիկան ոտքով հարվածել է Ղուրանին, գրքի մեջ խոզապուխտ դրել և այրել էջերը:

Հիշեցնենք, որ հունվարին Թուրքիայի դեսպանատան մոտ մահմեդականների Սուրբ գրքի այրումը հանգեցրել էր շաբաթներ տևած բողոքի ցույցերի, շվեդական ապրանքները բոյկոտելու կոչերի և հետագայում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը կասեցվեց Անկարայի կողմից։

Թուրքիան և Հունգարիան շարունակում են մնալ ՆԱՏՕ-ի միակ անդամները, որոնք դեռ չեն վավերացրել Շվեդիայի հայտը։

Էմմա Չոբանյան