Գլխավոր դատախազը Factor.am-ի հոդվածն ուղարկել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազին

Լուրեր

25.06.2026 | 18:33
ՄԻՊ-ը հանդիպել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցեր բարձրաձայնող անձանց
25.06.2026 | 18:24
Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում հանդիպել է Զելենսկիի ներկայացուցիչներին
25.06.2026 | 18:19
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
25.06.2026 | 18:10
Միքայել արքեպիսկոպոսի տնային կալանքը վերացվեց // Վենեսուելայում 10,000 մարդ անհետ կորել է․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 18:02
Կարևոր է օգտագործել առկա հնարավորությունները՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ
25.06.2026 | 17:58
ՔՊ վարչության նիստ է հրավիրել․ այսօր կհաստատվի ԱԺ նախագահի թեկնածուն․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 17:53
Մակրոնի խորհրդականը Բաքվում է․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները
25.06.2026 | 17:45
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
25.06.2026 | 17:36
Համբարձում Մաթևոսյանը Սենթ Ջեյմսի պալատում հանդիպել է Չարլզ III թագավորին
25.06.2026 | 17:27
Եթե ՔՊ-ն վստահ է իր ուժերի վրա, թող միանա ՍԴ-ի մեր հիմնավորումներին. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:18
Խիզախ որոշում էր․ Զոհրաբյանը՝ Աջապահյանի գործը նոր քննության ուղարկելու որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:12
Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 17:07
Ընթացքի մեջ է Կարապետյանի` քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:00
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացված ամուսինները երկրորդ անգամ արդարացվեցին․ դատարանը կրկին հռչակեց նրանց անմեղությունը
25.06.2026 | 16:56
Կոչ անում է Կառավարության ղեկավարը, բառացի ասում է՝ գնացե՛ք, հեղափոխություն արե՛ք․ Աջապահյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գլխավոր դատախազությունը Factor.am-ի «Բակով հոսող կոյուղաջուր․ շենքի շահագործման թույլտվություն է տրվել առանց կոյուղատար ցանցի և ջրաչափերի» վերտառությամբ նյութն ուղարկել է Երևանի քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի քննարկմանը։

Factor.am-ն ավելի քան մեկ ամիս առաջ գրել էր, թե ինչպես Երևանի Գարեգին Հովսեփյան 24/30 և 24/33 հասցեների բնակիչներն ամիսներ շարունակ ստիպված են իրենց բնակարաններ ելումուտ անել՝ փորձելով շրջանցել շենքերի մուտքերից մի քանի մետր հեռավարությամբ հոսող կոյուղաջրերը։

Այս շենքերին առնչվող խնդիրները, սակայն, այսքանով չէին սահմանափակվում։ Վթարված կոյուղագիծը հետևանք է մեկ այլ՝ ավելի գլոբալ խնդրի։ Բնակիչների պատմելով՝ 2015 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից շահագործման թույլտվություն ստացած շենքերի կոյուղատարը մինչև այժմ միացված չէ Երևանի կոյուղատար համակարգին։

Բացի այդ, Factor․am-ը նաև պարզել էր, որ շուրջ ութ տարի շահագործվող շենքերի բնակիչները չունեն ջրաչափ սարքեր, ուստի սպառած ջրի դիմաց որևէ գումար չեն վճարում։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի քննարկման արդյունքների մասին Գլխավոր դատախազությունը Factor.am-ին լրացուցիչ կհայտնի։

Շողիկ Գալստյան