ԵԽԽՎ-ն ԼՂ-ում ստեղծված իրավիճակը գնահատում է որպես հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 18:33
ՄԻՊ-ը հանդիպել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցեր բարձրաձայնող անձանց
25.06.2026 | 18:24
Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում հանդիպել է Զելենսկիի ներկայացուցիչներին
25.06.2026 | 18:19
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
25.06.2026 | 18:10
Միքայել արքեպիսկոպոսի տնային կալանքը վերացվեց // Վենեսուելայում 10,000 մարդ անհետ կորել է․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 18:02
Կարևոր է օգտագործել առկա հնարավորությունները՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ
25.06.2026 | 17:58
ՔՊ վարչության նիստ է հրավիրել․ այսօր կհաստատվի ԱԺ նախագահի թեկնածուն․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 17:53
Մակրոնի խորհրդականը Բաքվում է․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները
25.06.2026 | 17:45
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
25.06.2026 | 17:36
Համբարձում Մաթևոսյանը Սենթ Ջեյմսի պալատում հանդիպել է Չարլզ III թագավորին
25.06.2026 | 17:27
Եթե ՔՊ-ն վստահ է իր ուժերի վրա, թող միանա ՍԴ-ի մեր հիմնավորումներին. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:18
Խիզախ որոշում էր․ Զոհրաբյանը՝ Աջապահյանի գործը նոր քննության ուղարկելու որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:12
Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 17:07
Ընթացքի մեջ է Կարապետյանի` քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:00
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացված ամուսինները երկրորդ անգամ արդարացվեցին․ դատարանը կրկին հռչակեց նրանց անմեղությունը
25.06.2026 | 16:56
Կոչ անում է Կառավարության ղեկավարը, բառացի ասում է՝ գնացե՛ք, հեղափոխություն արե՛ք․ Աջապահյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԶՈՒ-ն հունիսի 28-ին հրետանային և անօդաչու ավիացիայի հարվածներ են հասցրել ԼՂ ՊԲ-ի Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ՊԲ 4 զինծառայող է զոհվել: Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին:

«Այս ռազմական սադրանքը երկար ժամանակ նախապատրաստվում էր Ադրբեջանի տեղեկատվական գրոհներով, թե, իբր, ԼՂ ՊԲ-ն շփման գծի տարբեր հատվածներում խախտում է հրադադարի ռեժիմը:
Ադրբեջանական լրատվության հրապարակումների մտացածին լինելը ԼՂ-ի իշխանությունների կողմից հետևողականորեն ի ցույց է դրվել, ինչի պայմաններում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանն իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում: Այսինքն՝ ըստ էության, այն քաղաքականությունը, որի վերաբերյալ մենք երկար ժամանակ ահազանգում ենք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի գործելակերպը ավելի ու ավելի տեսանելի կերպով հենց այդպես է ընկալվում նաև միջազգային հանրության կողմից, ինչի ամենաթարմ ապացույցը, ըստ Փաշինյանի նախորդ շաբաթ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ընդունված 22/56 բանաձևն է։
«Այդ բանաձևի 15-րդ կետում ԵԽԽՎ-ն արձանագրում է, որ Վեհաժողովը չափազանց անհանգստացած է Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակում հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից և կոչ է անում Ադրբեջանին մերժել նման հռետորաբանությունն ու քայլեր ձեռնարկել ինչպես ատելության խոսքի դեմ, այդ թվում՝ հանրային և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կիրառվող, այնպես էլ ատելության, հանցագործությունների դեմ պայքարելու համար։
Նույն բանաձևի 8-րդ կետում Վեհաժողովն արձանագրում է, որ ներկա անկայուն իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ստիպված կլինի լքել իր տներն ու համայնքները:
Այս համատեքստում համաժողովը հրատապ կոչ է անում լուծել ԼՂ հայ բնակչության իրավունքների և անվտանգության խնդիրները Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության, ինչպես նաև խաղաղության իրականացման ցանկացած մեխանիզմում չեզոք միջազգային ներգրավվածության միջոցով։
Վեհաժողովը նաև ընդգծել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում է: Արձանագրվել է նաև Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչությանը էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումներից զրկելու փաստը, կոչ է արել վերականգնել այդ մատակարարումները, կատարել Լաչինի միջանցքն ապաարգելափակման մասին Արդարադատության միջազգային դատարանի հրամանը»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը նաև կարևոր համարեց արձանագրել, որ ԵԽԽՎ բանաձևի կապակցությամբ ընդունված հանձնարարականում նույն մարմնի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը գնահատվում է որպես «հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամ», և ԵԽ ԱԳ նախարարի կոմիտեի ուշադրությունն է հրավիրում այդ ճգնաժամի վրա՝ ընդգծելով ԼՂ և Լաչինի միջանցք հնարավորինս արագ փաստահավաք առաքելություն կազմակերպելու անհրաժեշտությունը:

«ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը կարևորագույն փաստաթուղթ է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ միջազգային ուշադրությունը մեծացնելու առումով, և ՀՀ ԱԳՆ-ն հետևողական կլինի բանաձևի դրույթները նախարարական կոմիտեի, այսինքն՝ ԵԽ-ի գործադիր մարմնի օրակարգում պահելու առումով»,- ընդգծեց Փաշինյանը:

Վերադառնալով հունիսի 27-ի սադրանքին՝ վարչապետն ընդգծեց, որ դրա նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը հասցեագրելու ջանքերը չեզոքացնելու նպատակ ունեն:

«Այս օրերին Հայաստանի պատվիրակությունն Արտաքին գործերի նախարարի գլխավորությամբ Վաշինգտոնում շարունակում է բանակցություններն Ադրբեջանի պատվիրակության հետ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու ուղղությամբ:

Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, և մեր կառավարությունն առերեսվելով բոլոր դժվարությունների և բարդությունների հետ՝ շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը»,-նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։