Արդյո՞ք «Իսկանդեր»-ի կառավարումը Կրեմլի ձեռքում է եղել. Փաշինյանի հայտարարածի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
Բոլորը

44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի Զինված ուժերում եղել են զինատեսակներ, որոնք բանակը չի կարողացել լիարժեք օգտագործել։ Այս տեղեկությունը պատերազմի հանգանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում երեկ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց՝ արդյո՞ք  խոսքն «Իսկանդեր» հրթիռային համակարգերի մասին է, միաժամանակ, անդրադարձ չկատարեց, թե իր նշած զինատեսակները ո՞ր պետության հետ էին համարվում համատեղ օգտագործման։

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ի հետ զրույցում, սակայն, անուղղակի հաստատեց, որ խոսքն «Իսկանդեր»-ի մասին է։

2016 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ սպառազինությունների և ռազմական տեխնիկայի շարքում Հանրապետության հրապարակում առաջին անգամ ցուցադրվեցին նաև «Իսկանդեր» համալիրները: Այդ օրերին հանրությունը ոգևորությամբ էր խոսում օպերատիվ մարտավարական այս զինատեսակի ձեռքբերման մասին, սակայն յոթ տարի անց երկրի ղեկավարը հայտարարում է, որ այն ագրեսիայի ժամանակ լիարժեք կիրառելու հնարավորություն չի եղել։

ՀՀ  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը չի կարծում, թե Նիկոլ Փաշինյանի հայտնած այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Նրա խոսքով՝ «Իսկանդեր»-ի ձեռք բերման փաստաթղթերում կարող էր լինել պայման, որ երրորդ երկրին չի վաճառվելու կամ չի կիրառվելու չորրորդ երկրի դեմ, սակայն, ըստ Աբրահամյանի, Ադրբեջանի հետ կոնֆլիկտի ժամանակ սահմանափակումներ չէին կարող լինել։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ ՀՀ-ն և ՌԴ-ն համատեղ զորախումբ ստեղծելու մասին պայմանագիր ունեն ստորագրած, և նա չի բացառում, որ այդ համատեղ խմբի կազմին պատկանող որոշ հայկական զենքերը կարող են կիրառվել սահմանափակումներով։ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ պատերազմի օրերին «Իսկանդեր»-ի կիրառմամբ պետք է ոչնչացնեին «Բայրաքթար» ԱԹՍ-ների կառավարման կենտրոնը։

«Իսկանդեր»-ը 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառելու մասին առաջին անգամ հրադադարից տասն օր անց՝ 2020 թվականի նոյեմբերի 19-ին, հայտարարեց ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։

Սերժ Սարգսյանը 2021 թվականի փետրվարի 16-ին բացահայտեց «Իսկանդեր»-ի կիրառման ուղղությունը՝ նշելով, որ այն կիրառվել է պատերազմի վերջում, Շուշիի ուղղությամբ։ Նա այդ հարցազրույցում անդրադարձել էր տեղեկություններին, թե «Իսկանդեր»-ը Հայաստանին չեն պատկանում։

Սերժ Սարգսյանի հայտարարությունից մեկ շաբաթ անց թեմային անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանն՝ աղմկահարույց հայտարարություն անելով․ «Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով, 80-ականների զենք էր գուցե»։

Մոսկվայից Փաշինյանի այս հայտարարությանը որևէ մակարդակով անդրադարձ չի եղել՝ ի տարբերություն «Իսկանդեր»-ի անպետք լինելու մասին հայտարարությանը, որին ՌԴ-ն անմիջապես արձագանքել է։

Այժմ հարց է առաջանում՝ եթե իսկապես եղել են զենքեր, որոնք լիարժեք կիրառելու հնարավորություն բանակը չի ունեցել, պատերազմի աղետալի ելքը որքանո՞վ է կապված այդ հանգամանքի հետ։ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը նշում է՝ քննիչ հանձնաժողովի զեկույցում այդ հարցի պատասխանը կարտացոլվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան