Շվեդիայի ոստիկանությունը թույլ է տվել Ստոկհոլմի մզկիթի մոտ Ղուրանի այրման ակցիա անցկացնել

Լուրեր

25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
Բոլորը

Շվեդիայի ոստիկանությունը հայտնել է, որ թույլատրել է բողոքի ակցիա անցկացնել, որի ընթացքում կազմակերպիչները նախատեսում են Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ այրել Ղուրանը։ Այս մասին գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով  AFP-ին։

Ոստիկանությունը գրավոր որոշման մեջ նշել է, որ հրկիզման հետ կապված անվտանգության ռիսկերն «այնպիսի բնույթ չեն կրում, որոնք գործող օրենքով կարող են արդարացնել հարցման մերժումը»:

Ակցիայի անցկացման թույլտվության որոշումը կայացվել է երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ Շվեդիայի վերաքննիչ դատարանը կասեցրել էր Ստոկհոլմում երկու ցույցերի անցկացումը մերժելու՝ ոստիկանության որոշումը, որոնք պետք է ներառեին Ղուրանի այրումը:

Ոստիկանությունն այն ժամանակ վկայակոչել էր անվտանգության շուրջ մտահոգությունները՝ կապված հունվարին Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանի այրման ակցիայի հետ, որը հանգեցրել էր շաբաթներ տևած բողոքի ցույցերի ու Անկարայի կողմից բողոքի ալիքի․ Թուրքիան մինչ օրս չի վավերացնում Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը։

«Ես ուզում եմ բողոքել Ստոկհոլմի մեծ մզկիթի առջև և ուզում եմ իմ կարծիքն արտահայտել Ղուրանի մասին։ Ես կպատռեմ Ղուրանը և կայրեմ այն»,- դիմումում գրել է 37-ամյա Սալվան Մոմիկան։

Ոստիկանությունը նաև հայտնել է, որ ամբողջ երկրից հրավիրվել են լրացուցիչ ուժեր՝ կարգուկանոնը պահպանելու համար:

AFP-ի թղթակիցը հայտնել է, որ մի քանի ոստիկանական մեքենաներ արդեն կայանված են մզկիթի մոտ:

Շվեդ քաղաքական գործիչները քննադատել են Ղուրանի այրումը, միաժամանակ, սակայն, պաշտպանել խոսքի ազատության իրավունքը:

Էմմա Չոբանյան