Սուրովիկինն իմացել է Պրիգոժինի ծրագրերի մասին, հնարավոր է՝ այլ գեներալներ ևս աջակցել են ապստամբությանը․New York Times

Լուրեր

20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
Բոլորը

Ուկրաինայում ռուսական զորքերի միացյալ զորախմբի հրամանատարի տեղակալ Սերգեյ Սուրովիկինը տեղյակ է եղել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի ապստամբության պլանների մասին։ Այս մասին պնդում է New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզությանը տեղեկացված ամերիկացի պաշտոնյաներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ լրատվամիջոցի՝ դա հարցեր է առաջացնում, թե ինչ աջակցություն է ունեցել վարձկանների ղեկավարը իշխանության բարձրագույն էշելոններում։ Պաշտոնյաները New York Times-ին ասել են, որ իրենք փորձում են պարզել, թե արդյոք գեներալ Սուրովիկինը՝ միացյալ խմբի նախկին հրամանատարը, օգնել է պլանավորել Պրիգոժինի քայլերը հանգստյան օրերին:

Նշվում է, որ Սուրովիկինը հարգված զինվորական է, որն օգնել է ամրապնդել պաշտպանությունը ճակատի երկայնքով Ուկրաինայի հակահարձակումից հետո անցյալ տարի։ Հունվարին նրան փոխարինել են, սակայն գեներալը պահպանել է ազդեցությունը։

Ըստ լրատվամիջոցի զրուցակիցների՝ ազդակներ կան, որ այլ ռուս գեներալներ նույնպես կարող էին աջակցել Պրիգոժինի՝ ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարությունը ուժով փոխելու փորձին։ ԱՄՆ ներկա և նախկին պաշտոնյաներ հայտարարել են, թե Պրիգոժինը չէր ապստամբի, եթե չհավատար, որ իշխանության մյուս անդամները կգան իրեն օգնության։

Եթե ​​գեներալ Սուրովիկինն, իրոք, ներգրավված է հանգստյան օրերի իրադարձություններին, ապա դա կլինի վերջին կաթիլը այն վեճերի մեջ, որը բնորոշ է ռուսական ռազմական ղեկավարությանը Ուկրաինայի պատերազմի սկզբից ի վեր։

Ըստ լրատվամիջոցի՝ ապստամբության փորձը կարող է վկայել Պուտինի և Պրիգոժինի կողմնակիցների միջև լուրջ պառակտման մասին։ Իսկ Պուտինը, ըստ աղբյուրների, պետք է ինքը որոշի, թե արդյոք Սուրովիկինին ներգրավված է համարում և ինչպես արձագանքել դրան։

Որոշ նախկին պաշտոնյաներ ասում են, որ Պուտինը կարող է Սուրովիկինին հեռացնելու որոշում կայացնել, եթե նա որոշ պատկերացում ունեցել է Պրիգոժինի պլանների մասին, սակայն չի օգնել նրան։ Ըստ վերլուծաբանների՝ ներկայում Ռուսաստանի նախագահը, կարծես, վճռական է ապստամբության մեղքը բարդել բացառապես Պրիգոժինի վրա։

Հիշեցնենք, որ «Վագների» զինյալները ղեկավար Եվգենի Պրիգոժինի գլխավորությամբ ապստամբություն էին սկսել, հունիսի 24-ի գիշերը մտել Դոնի Ռոստով, այնուհետև շարժվել դեպի Մոսկվա, բայց չէին հասել մայրաքաղաք։ Հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։