Քաղաքաշինության կոմիտեն և Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են շենքերի էներգաարդյունավետության վերաբերյալ հարցեր

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը՝ Հարավկովկասյան գրասենյակի տնօրենի տեղակալ Բերենժե Կալամանդի գլխավորությամբ․ տեղեկացնում են Քաղաքաշինության կոմիտեից։

Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում էներգաարդյունավետության միջոցառումների կիրառմանն առնչվող հարցեր: Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը տեղեկացրել է այդ ուղղությամբ օրենդրական կարգավորումների մշակման և շենքերի էներգաարդյունավետությանը վերաբերող նորմերի ընդունման մասին: Նա ընդգծել է, որ ներկայում պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերում էներգաարդյունավետության միջոցառումների ներառումը պարտադիր պայման է: Նախատեսվում են նաև մեխանիզմներ՝ խթանելու էներգաարդյունավետության միջոցառումների կիրառումը քաղաքաշինական մասնավոր ծրագրերում: Մշակված օրենսդրական նախաձեռնություններով նախատեսվում է աստիճանաբար իրականացնել ինչպես նոր կառուցվող, այնպես էլ գոյություն ունեցող շենքերի անձնագրավորում՝ շենքի վերաբերյալ համապարփակ տեղեկատվության մեջ ներառելով նաև էներգաարդյունավետության բնութագիր: Անդրադարձ է կատարվել նաև բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի դրական արդյունքներին:

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները մանրամասներ են հաղորդել (ԶՖԳ) աջակցությամբ իրականացվող Ջերմ օջախ ծրագրի նպատակների և իրականացման ընթացքի վերաբերյալ: Դիտարկվել է վերջինս պետական տարբեր ծրագրերի հետ համադրելու հնարավորությունը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ համադրելու էներգաարդյունավետության խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը: