Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել․ քննարկվել են ռազմաքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։
Արցախի նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ քննարկվել են ռազմաքաղաքական իրավիճակին և շրջափակման հարուցած խորացող հումանիտար հիմնախնդիրների
լուծմանը վերաբերող հարցեր։
Նախագահ Հարությունյանը ընդգծել է իրավիճակի փոփոխությանը զուգընթաց` կարիքների և խնդիրների օպերատիվ գնահատման և համապատասխան կառույցների կողմից արագ արձագանքման կարևորությունը։
Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գուրգեն
Ներսիսյանը, ուժային կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք։