Ռազմական հեղաշրջո՛ւմն է մնացել Պուտինի ռեժիմը փոխելու միակ տարբերակը․ Ալիևին ևս սպառնում է դա․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է Ուկրաինային փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները, որպեսզի ՌԴ-ն կարողանա հայտարարել դրանց ամբողջական գրավման մասին․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
Բոլորը

44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ում քարոզվում էր, որ ժողովրդավարությունն է մեր պարտության պատճառը, և անհրաժեշտ է բռնապետություն ընտրել։ Եվ այս գաղափարի քարոզիչ քաղաքական խմբերը բերում էին ՌԴ նախագահ Պուտինի ռեժիմի օրինակը՝ որպես «հաջողված դիկտատուրայի» օրինակ։

Factor TV-ին տված հարցազրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է, որ Պուտինի դեմ բարձրացված Պրիգոժինի ապստամբության օրինակն ապացուցում է հակառակը, որ բռնապետությունն է լի քաղաքական ցնցումների վտանգներով, հետևաբար՝ Հայաստանի զարգացման միակ ուղին ժողովրդավարության կայացումն ու ամրապնդումն է։ Մինչդեռ՝ Պուտինի կառավարման օրոք Ռուսաստանը գնացել է տրամագծորեն հակառակ ճանապարհով։

«Պուտինը ոչնչացրել է ընդդիմադիրներին, ինչը նշանակում է, որ կա՛մ սպանված են, կա՛մ բանտարկված են այն քաղաքական գործիչները, որոնք խնդիրները քաղաքական ճանապարհով լուծելու կողմնակիցներ են։ Եվ այդ պատճառով՝ ռազմական հեղաշրջումը միակ ճանապարհն է մնացել ՌԴ-ում իշխանություն փոխելու համար։ Նույն վիճակն է Ադրբեջանում, և նրա բռնապետ Ալիևին նույնն է սպառնում։ Պրիգոժինի ապստամբությունը Պուտինի դեմ բացահայտեց ՀՀ-ում Կրեմլի այսօրվա ռեժիմի պալատական անդամներին՝ ՌԴ-ի բռնապետական ռեժիմի աջակիցներին։ Այդ մարդիկ լուրջ վտանգ են ՀՀ-ի ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը՝ ի հեճուկս Փաշինյանի ասածի, թե ներքին վտանգներ չկան ժողովրդավարությանը։ Հենց այս օրերին այդ վտանգները դրսևորվեցին»,- ասաց Արթուր Սաքունցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան