Հաստատվել են բնակարաններով ապահովման ծրագրի հավակնորդների ցանկը և բնակարանների ընտրության վերջնաժամկետը

Լուրեր

03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրդարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հաստատվել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում բնակարան գնելու հավակնորդ հանրային ծառայողների ցուցակը: Այդ մասին հանրային ծառայողներն իրենց էլեկտրոնային հասցեներին արդեն ստացել են անհատական ծանուցում: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ցուցակը հրապարակված է կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում (https://minurban.am/storage/Laws/minres%20new/53-%D4%B1.pdf): Հրամանով սահմանվել են նաև էլեկտրոնային համակարգ մուտք գործելու և Երևանի Գրիբոյեդովի փողոցի 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարաններ ընտրելու վերջնաժամկետները:
Այսպիսով՝ էլեկտրոնային համակարգում անձնական էջն ակտիվացնելու նպատակով ցուցակում ընդգրկվածները մինչև հունիսի 30-ը պետք է կատարեն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով նախատեսված 400,000 ՀՀ դրամ կանխավճարը, ինչի հիման վրա վերջիններիս անձնական էջերը կակտիվանան: Այնուհետև հավակնորդները կկարողանան մինչև հուլիսի 6-ը՝ ժամը 17:59-ը, համակարգի միջոցով կատարել բնակարանների ընտրությունը (առավելագույնը 20 բնակարան): Ընդ որում, յուրաքանչյուր բնակարանին կցված է մեկ ավտոկայանատեղի՝ որպես մեկ գույքային միավոր, և հնարավոր չէ հրաժարվել ավտոկայանատեղի ձեռքբերելուց․ տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

Վիճակահանության անցկացման օրը կսահմանվի այլ հրամանով մինչև հուլիսի 14-ը:

Հարկ է նշել, որ մինչև վիճակահանությունը հանրային ծառայողները հնարավորություն ունեն հրաժարվելու ծրագրի հետագա մասնակցությունից: Հավակնորդների ցուցակից դուրս գալու և կանխավճարի վերադարձի համար գրավոր դիմում ներկայացնելու վերջնաժամկետը սահմանված է մինչև հուլիսի 10-ը: Դիմումի ձևը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ՝ https://www.statemultiapartment.am/media/15.pdf:

Կարևոր է նախքան սահմանված վճարումը կատարելը դիմել ծրագրի շրջանակներում համագործակցող բանկեր՝ վարկունակությունը գնահատելու համար, քանի որ եթե վիճակահանության արդյունքում հաղթող ճանաչվելուց հետո բանկը դիմումատուին չտրամադրի հիփոթեքային վարկ, այլևս հնարավոր չի լինի հետ ստանալ կանխավճարը: Բանկերի առաջարկներին կարելի է ծանոթանալ ծրագրի շրջանակներում ստեղծված էլեկտրոնային հարթակի «Փաստաթղթեր» ենթաբաժնում (www.statemultiapartment.am/documents): «Կոմիտաս պարկ» թաղամասի՝ երկրորդ փուլում ընդգրկված բազմաբնակարան շենքային համալիրի ինտերակտիվ քարտեզը՝ յուրաքանչյուր բնակարանի վերաբերյալ տվյալներով, հասանելի է www.statemultiapartment.am հարթակում:
Քաղաքաշինության կոմիտեն նաև առանձնացրել է ծրագրի հետ կապված հաճախ տրվող հարցերը, որոնք տեղադրված են ծրագրի էլեկտրոնային հարթակում հետևյալ հղմամբ` https://statemultiapartment.am/questions:
Հիշեցնենք, որ նախատեսված վճարումների փուլերի, ինչպես նաև ծրագրի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը զետեղված է Քաղաքաշինության կոմիտեի կայքի «Ծրագրեր» բաժնում (https://www.minurban.am/hy/hanrayinbn) և www.statemultiapartment.am հարթակում: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով: