Քաղաքականության մեջ միտքն էր համարում ամենակարևորը․ Նիկոլ Փաշինյանը՝ Վիգեն Խաչատրյանի մասին

Լուրեր

06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 23:08
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Այսօր մենք վերջին հրաժեշտն ենք տալիս Ազգային ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանին․ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խաչատրյանը արդեն երրորդ անգամ էր խորհրդարանում. Նա եղել է թե Գերագույն խորհրդի եւ թե առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Զբաղեցրել է նաեւ Լոռու մարզպետի, Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնները, գործադիր կարգավիճակում դրսեւորվելով որպես արդյունավետ վարչարար:

Բայց իհարկե, նրան ամենաշատ հետաքրքրող ոլորտը հենց քաղաքականն էր ու քաղաքականությունը, առաջին հերթին քաղաքականության բովանդակության ձեւավորման եւ դրա իրագործման մեխանիզմները, որովհետեւ Վիգեն Խաչատրյանը լավ էր հասկանում, որ առանց տեսության ցանկացած պրակտիկա տձեւ է ստացվում ու դեֆորմացված:

Վիգեն Խաչատրյանի հետ առնչվել եմ որպես լրագրող, ապա որպես քաղաքական գործընկեր՝ ընդդիմադիր քաղաքական գործունեության մեջ, ապա նաեւ որպես թիմակից, երբ նա 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համաձայնություն տվեց, չլինելով կուսակցության անդամ:

Նա մեր քաղաքական թիմին միացավ դժվարագույն պահին եւ նրա ներկայությունը զգալի էր, նկատելի ու կարեւոր: Եւ խորհրդարանական գործունեության մեջ նա այնպիսին էր, ինչպես սովորաբար: Չվախենալ ձեւակերպել եւ բարձրաձայնել ամենաբարդ հարցերը, եւ աջակցել այդ բարդ հարցերի նույնքան բարդ պատասխանները գտնելիս, միեւնույն ժամանակ մնալով կոռեկտ ու քաղաքավարի. դա էր նրա գործելակերպը:

Լինելով մեր քաղաքական թիմի ամենատարիքով անդամը, նա ժամանակակից էր ու առաջադեմ, որովհետեւ քաղաքականության մեջ միտքն էր համարում ամենակարեւորը, իրավացիորեն փորձելով հասնել այն գիտակցության ինստիտուցիոնալ արմատավորմանը, որ տեսությունները պիտի դառնան պրակտիկայի ձեւավորման կառուցակարգ ու բանաձեւ:

Վիգեն Խաչատրյանը դրական մարդ էր, դրական ապրելակերպով ու էներգետիկայով: Սիրում էր ձկնորսություն, իր աշխատանքը, իր ընկերներին, իր ընտանիքը, իր ժողովրդին, իր պետությունը»: