Արգելափակված հաշվեհամարով, նյարդային պիկի վրա. «Գոյ»-ում պնդում են, որ օրենքն իրենց կողմից է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Դեռևս մայիսի 11-ին Կառավարության նիստում «Գոյ» թատրոնը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միավորելու մասին որոշում կայացվեց։ Չնայած դրան՝ թատրոնը շարունակում է փորձեր անել, ներկայացումներ խաղալ, ողջ հունիսին, ի դեպ, դրանք անվճար են։

«Գոյ»-ի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանն ասում է՝ աշխատելը դժվարացել է, բայց չեն հանձնվում։

«Սկսել ենք «Լիր արքայի» շուրջ աշխատել, այս լարված մթնոլորտում շատ դժվար է այդքան պատասխանատու բան փորձել։ Փակել են մեր այն հաշիվը, որից կարողանում էինք ծախսեր անել, դեկորացիա պատվիրել»,- ասում է նա։

Այնուամենայնիվ, թատրոնը ոչ մի կերպ չհամակերպվեց Կառավարության որոշման հետ, ավելին՝ դրանից հետո բողոքի ալիք բարձրացրեց և իսկական «գոյամարտ» սկսեց հանուն թատրոնի, բանը հասավ նրան, որ «Գոյ»-ը դատական հայց ներկայացրեց Կառավարության որոշման դեմ։ Հիմա արդեն թատրոնից պնդում են՝ Կառավարության գործողություններում խախտում են հայտնաբերել, որը հաստատել է նաև Վարչական դատարանը։ Վերջինն ուսումնասիրել է այս տարվա մայիսի 11-ի թիվ 701-Ն որոշումը և եզրակացրել, որ այն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ չէ, քանի որ չի պարունակում վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար, այլ նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված ներքին իրավական ակտ է, որը սահմանում է վարքագծի կանոն այն անձանց խմբի համար, որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային, քաղաքացիաիրավական կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից։

«Դատարանն էլ ֆիքսեց, որ խախտում է եղել, որ գործ չունենք նորմատիվ իրավական ակտի հետ։ Դատարանը հետ տվեց մեր դիմումն ու ասաց՝ քանի որ դա նորմատիվ իրավական ակտ չէ, պետք է տնօրենը դիմի մեզ»,- ասաց «Գոյ» թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։

Հիմա արդեն, ըստ կարգի, թատրոնի տնօրենն է հանդես եկել 2-րդ հայցադիմումով։ Factor TV-ն թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց ԿԳՄՍ նախարությունից։ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից մեզ տեղեկացրեցին, որ նախարարությունն այս տարվա հունիսի 9-ին ստացել է «Գոյ» թատրոնի անձնակազմի 23 աշխատակցի կողմից ստորագրված հայցադիմում, սակայն հայցադիմումի ընթացքի վերաբերյալ դատարանի կողմից որևէ որոշում չի ստացել։ Միաժամանակ, ԿԳՄՍ նախարարությունը Datalex․am համակարգից տեղեկացել է, որ նշյալ վարչական գործով այս տարվա հունիսի 14-ին կայացվել է որոշում, համաձայն որի՝ «Գոյ»-ի 23 աշխատակցի՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության Կառավարության՝ այս տարվա մայիսի 11-ի թիվ 701-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին ներկայացրած դիմումի ընդունումը մերժվել է։ Նախարարությունից նաև նշել են, որ իրենց կողմից դատական գործընթացի վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալը նպատակահարմար չէ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան