Իրանում ալկոհոլային թունավորումը 15 մարդու կյանք է խլել

Լուրեր

11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
Բոլորը

Իրանի հյուսիսում գտնվող Ալբորզ նահանգում ալկոհոլից թունավորման հետևանքով 15 մարդ է մահացել։ Այս մասին հայտնել է ISNA գործակալությունը։

«Երեքշաբթի առավոտվա դրությամբ՝ մեթանոլից թունավորման դեպքերի թիվն Ալբորգում հասել է 182-ի։ Այս պահի դրությամբ մահացել է 15 մարդ, ևս 5-ը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է»,- նշել է նահանգի բժշկական գիտությունների համալսարանի նախագահ Շախրամ Սայադին։

Նա նշել է, որ տուժածներից 40-ը հոսպիտալացման կարիք է զգում, նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում։

Անցյալ շաբաթ Կերեջա քաղաքի (Ալբորզ նահանգի վարչական կենտրոն) մի քանի բնակիչներ ծանր թունավորման նախանշաններով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Բժիշկները պարզել են, որ հիվանդները թունավորվել են կեղծ ալկոհոլից։ Իրավապահները պարզում են, թե այն ինչպես կարող էր շուկա հասնել։

Ալկոհոլի արտադրությունը, վաճառքը և օգտագործումը Իրանում արգելված է 1979 թվականի իսլամական հեղափոխությունից ի վեր:

Տաթև Ֆռանգյան