Ընկերությունը Երասխի գործարանի տարածքում կտեղադրի Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները

Լուրեր

25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
Բոլորը

«Ջի Թի Բի սթիլ» ՍՊ ընկերության հիմնադիրները որոշում են կայացրել Երասխ գյուղում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տարածքում տեղադրել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները․ Այս մասին հայտնում են ընկերությունից։

Դրոշների բարձրացման արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունիսի 20-ին։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին, ՊՆ-ից հայտնել էին, որ ժամը 11:45-ի սահմաններում Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի՝ գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը։ Ադրբեջանի կողմից ՀՀ Երասխ բնակավայրի ուղղությամբ քաղաքացիական նշանակության օբյեկտ հանդիսացող՝ կառուցվող մետալուրգիական գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցներին վիրահատել են:

Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից կրակոցները կառուցվող գործարանի ուղղությամբ չեն դադարել։ Այսօր ևս ՀՀ ՊՆ-ն նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածել։

Նշենք նաև, որ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում անդրադարձել էր Երասխի ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին։

Լրագրողը հարց էր ուղղել Միլլերին Երասխում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նրա թվիթերյան գրառման առնչությամբ։ «Ես այլ բան չունեմ, չեմ կարող առաջարկել իրավիճակի վերաբերյալ, քան ասել, որ մենք մտահոգված ենք իրավիճակով։ Եվ մենք շարունակում ենք երկու կողմերին հորդորել աշխատել միասին՝ մնացյալ տարաձայնությունները հաղթահարելու։ Ընդհանուր առմամբ, ինչպես ասել ենք երեկ, հավատում ենք, որ համաձայնագիրը հասանելի է և հավատում ենք և դեռ անհամբեր սպասում ենք երկու կողմերին առաջ շաժվելու համար»,- ասել էր Միլլերը։