Շուռնուխի բնակիչները շուտով կվերադառնան իրենց նոր տներ, որոնք շատ բարձր որակի են. Սյունիքի մարզպետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է Ուկրաինային փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները, որպեսզի ՌԴ-ն կարողանա հայտարարել դրանց ամբողջական գրավման մասին․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
Բոլորը

2022 թ․ աննախադեպ ծրագրեր են իրականացվել, հատկացումներ են կատարվել հիմնականում սուբվենցիոն ծրագրերի իրականացման, առաջնահերթ խնդիրներ լուծման համար․ Սյունիքի մարզում իրականացվել է 28 ծրագիր, ընդհանուր արժեքը՝ 7,25 միլիարդ դրամ՝ պետական մասնաբաժինը 4,5 մլրդ դրամ։ Այսօր ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Մարզպետը տեղեկացրեց նաև, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում նոր բնակարանների կառուցման աշխատանքները շուտով կավարտվեն։

«Մենք Շուռնուխում 13 բնակարաններ ենք կառուցում, չնայած այնտեղ կան ուշացումներ, բայց շատ շուտով այդ ծրագիրը եւս կավարտվի, եւ Շուռնուխի բնակիչները կվերադառնան իրենց նոր տները, որոնք շատ բարձր որակի են։

Բացի դրանից, Սյունիքի մարզում կառուցվում են նաև բազմաբնակարան շենքեր։ Միայն Կապանում երեք բազմաբնակարան շենք է կառուցվում, եւ ոչ մի շինարարությունը չի դադարել այս ընթացքում։

Գորիս համայնքում արդեն երկու կազմակերպություններ հայտ են ներկայացրել բազմաբնակարան շենքեր կառուցելու համար»,- ասաց Ղուկասյանը։

Ըստ մարզպետի՝ կրթության ոլորտում ևս ներդրումներ են արվում, միայն երեք մոդուլային դպրոցներ են կառուցվում Դարբաս, Հաժիս եւ Վաղատին գյուղերում։

«Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը նախատեսում է մարզում շուրջ 40 կրթահամալիրներ կառուցել»,- նշեց Ղուկասյանը։

Մարզպետի խոսքով՝ անցած տարի Եվրամիությունը Սյունիքի մարզին հատկացնում էր 55 մլն դոլար, բայց վերջերս ԵՄ դեսպանը հայտարարեց, որ գումարը դարձել է 116 մլն եվրո։

Մանրամասները՝ տեսանյութում։