Բաքուն Երասխում սրում է իրավիճակը, հայկական կողմը շարունակում է խոսել խաղաղության օրակարգից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
Բոլորը

Նախիջևանի սահմանից մոտ մեկ կիլոմետր հեռավարությամբ գտնվող Երասխ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցներից երեկ վնասվել էր քաղաքացիական ավտոմեքենա։ Այսօր առավոտյան հնչած կրակոցներից վիրավորվել է երկու օտարերկրացի, որոնք, ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, մետալուրգիական գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ են։

Բանակցային ակտիվ գործընթացին զուգահեռ Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը մեկ նպատակ ունի՝ քննարկումների սեղանի շուրջ ստանալ ավելին։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի համոզմամբ՝ հենց սրա համար է Ադրբեջանը կրակում Երասխի ուղղությամբ՝ փորձելով սրել իրավիճակը։

Երասխում մետալուրգիական ձեռնարկություն կառուցելու ծրագրի շուրջ իր դժգոհությունը Բաքուն արտահայտել էր դեռ օրեր առաջ։ Երեկ և այսօր հնչած կրակոցներին նախորդել էր Ադրբեջանի Բնապահպանության նախարարության դատապարտող հայտարարությունը, թե Հայաստանը, իբր, գործարանի կառուցմամբ խախտում է միջազգային բնապահպանական չափանիշները։ Պաշտոնական Երևանը, մինչդեռ, պնդում է՝ գործարանի կառուցումը լիովին համապատասխանում է իր միջազգային պարտավորություններին, իսկ Ադրբեջանի կեղծ անհանգստությունը պարզապես նպատակ ունի խոչընդոտել Հայաստանի տնտեսական զարգացումը և օտարերկրյա ներդրումները։

Հայկական կողմն ակնկալում է միջազգային գործընկերներից հստակ քայլեր, որոնք կզսպեն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը։ Ու թեև հայկական կողմն ընդունում է, որ Ադրբեջանը փորձում է ուժով լուծումներ պարտադրել, այդուհանդերձ, իշխանական պատգամավորը պնդում է՝ Հայաստանին վերաբերող հարցերում Կառավարության դիրքորոշումը հստակ է և որևէ իրավիճակում չի փոխվի։ Իսկ սահմանային առկա լարվածության ֆոնին, Խանդանյանի համոզմամբ, բանակցային ակտիվ գործընթացը պետք է պահպանվի։

Երասխի դեպքերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ եթե ուզում ես խաղաղություն, ապա պետք է կարողանաս պաշտպանել այդ խաղաղությունը՝ պնդում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Ըստ նրա՝ Թուրքիան և Ադրբեջանն ակնհայտ տանում են այն գիծը, որ բոլոր տեսակի հարցերը կարելի է լուծել ուժի պարտադրանքով։

Այսօր օրվա երկրորդ կեսին Երասխում տիրող իրավիճակին անդրադարձավ նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ շեշտելով, որ հայկական կողմը հնչեցրած բոլոր հայտարարություններին համապատասխան՝ բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը և պաշտպանել երկրի սուվերեն տարածքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան