Ռուսաստանը հիմա էլ մեզ կօգնի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պատերազմում․ խաղա իր շահերի մեջ՝ քեզ օգնի․ Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

«Արցախում անորոշություն է այսօր՝ կան դեպրեսիոն երևույթներ․ ցավոք՝ այդ տրամադրությունը Երևանում է ձևավորվել»,- Factor TV-ին տված հարցազրույցում ասում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը, որը ծնունդով Արցախից է, և այսօր փաստացի չի կարող վերադառնալ հայրենի տուն՝ Ստեփանակերտ։

Վերջին անգամ Արցախում եղել է ամիսներ առաջ, երբ դեռ նոր էր փակվում միջանցքը։ Այսօր Արցախ գնալ հնարավոր է՝ ադրբեջանական անցակետով անցնելու պարագայում։ Քաղաքացիների տեղաշարժ պարբերաբար իրականացվում է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ։ Թևան Պողոսյանին հարց ուղղեցինք՝ հանուն իր պապենական տուն հասնելու՝ կանցնի՞ անցակետով։

«Եթե ադրբեջանական անցակետով ուզենամ անցնել, ես Բաքվում կհայտնվեմ, ոչ թե Ստեփանակերտում։ Նրանց սև ցուցակում եմ հայտնվել»,- ասաց նա։

Արցախը չորս կողմից շրջափակված է Ադրբեջանով։ Հատկապես անցակետ դնելուց և Էրդողանի վերընտրությունից հետո ավելի կոշտացավ Ալիևի հռետորաբանությունը։ Վերջին օրերին էլ Ադրբեջանը մեծացրել է ռազմական հարձակումների պարբերականությունը։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանն ուժի կիրառումից առաջ ապահովում է «տեղեկատվական նախապատրաստում», և որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար:

Թևան Պողոսյանը քննադատեց Նիկոլ Փաշինյանի կառավարության մարտավարությունը՝ քննարկել իրավունքների և անվտանգության հարցեր՝ միջազգային մեխանիզմով, այդ ձևաչափը համարելով ոչ արդյունավետ։

«Արևմուտքը շտապում է ՌԴ-ին հեռացնել ռեգիոնից, որ ինքը վերահսկի ուղիները։ Այսօր ՀՀ-ն ինչո՞ւ ԼՂ-ի կարգավիճակից չի խոսում։ Ռուսաստանը հիմա էլ մեզ կօգնի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պատերազմում․ պետք է խաղալ իր շահերի մեջ, քեզ օգնի»,- ասաց Թևան Պողոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան